News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Այսօր իմ ընկերները խնդրել էին, որ այստեղ ներկայացնեմ, թե նոր կառավարություն ստեղծվելուց հետո ինչ ծրագիր պետք է այն իրականացնի. Ես պատրաստվեցի, գրեցի, բայց երբ եկա այստեղ, հասկացա, որ այս պահին դա չի կարեւորը, դրա ժամանակը կգա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրպրակում ընդդիմության հանրահավաքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Սա ընտրություններ չեն, որ ծրագրերի պայքար գնա: Մի կողմում դրված է հայրենիքի կործանում, մյուս կողմում դրված է հայրենիքի վերականգնում եւ ռաջ գնալը: Մինչեւ այսօր ես ամաչում էի, որ մինչեւ հիմա չենք գցել այդ մարդուն, ամաչում էի մեր ժողովրդի, մեր պետության ինքս ինձ համար: Ես պատասխնատվություն էի զգում, որ պարտությունից հետո նույն գիշերը շպրտըեցինք դուրս այդ մարդուն: Բայց այսօր ես նայում եմ ձեզ ու հպարտ եմ, տեսնում եմ նույն ժողովրդին, որը տարիներ առաջ հպարտ նայում էր դեպի ապագա: Ունեինք թերություններ, կային գողեր, կային հրեշտակներ, բայց մենք մի հասարակություն էինք: Բայց այն ինչ կտարվեց, սարսափելի է: Ամոթն անցավ, եկավ հպարտություն մեր ժողովրդով: Մենք ոչ միայն կվերականգնենք անցյալը, այլ այդ անցյալը կուղղենք: ԿԿառուցենք այն երկիրը, որի մասին երազում էինք:

Մի մտածեք, թե որեւէ կառավարություն կռուցելու է Հայաստանը, Հայաստանը կառուցում է ժողովուրդը, որը այստեղ կանգնած է»,-ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա դիմեց հեռուստացույցների ու հեռախոսների առջեւ նստածներին. «Քարը փեշներիցդ գցեք, ում եք սիրում, ում չեք սիրում կարեւոր չի: Հիմա մեր բոլորի պագայի հարցն էէ լուծվում: Եկեք, հետո մենք մեր մեջ կպարզենք՝ ով է ճիշտ, ով է սխալ: Ինչպես պատերազմում բոլոր շերտերն իրար հետ միանում են, որ գնան փրկեն Հայաստանը: Հիմա նորից պատերազմ է, պատերազմ է մեր ապագայի համար:Ես կոչ եմ անում բանակին՝ անհապաղ հայտրարությամբ միացեք մեր ժողովրդին:

ԴԵս կոչ եմ անում ոստիկանությանը, անհապաղ հայտարարությամբ միացեք ժողովրդին: Ամեն ժամը կարեւոր է, դուք ձեզ կարդարացնեք դրանով:

Մի թողեք, որ ժողովուրդն այստեղ հավաքվի օրերով, անցեք մերն կողմը այսօր կլուծենք հարցը: Հայաստանը մենք ենք»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ