News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ  Բժիշկներ առանց սահմանների կազմակերպությունը (ԲԱՍ) Ստեփանակերտում աշխատելու համար հրավիրում է աշխատանքի թարգմանիչների՝ հոգեկան առողջության ծրագրի շրջանակում գրավոր և բանավոր արհեստավարժ թարգմանչական գործունեություն իրականացնելու նպատակով:

Անհրաժեշտ պայմաններ

Կրթություն

• Բարձրագույն կրթություն (առողջապահական աստիճանը կդիտվի որպես առավելություն), պրոֆեսիոնալ ուսուցում թարգմանության բնագավառում

Փորձառություն

• Գերադասելի է առնվազն երկու տարվա նախկին աշխատանքային փորձը թարգմանության բնագավառում: Ցանկալի է ԲԱՍ-ում կամ այլ հասարակական կազմակերպություններում կամ ՀԱ աշխատանքներում ունեցած փորձը:

Լեզուներ

• Անգլերենի և հայերենի (Արցախի բարբառ) ազատ տիրապետումը էական է

Գիտելիքներ

• Համակարգչային լավ հմտություններ (MS word, Excel, Power Point, Outlook)

Հիմնական պարտականություններ

*Ծրագրի շրջանակում գրավոր և բանավոր արհեստավարժ թարգմանչական գործունեության իրականացում՝ ապահովելով բժշկական գաղտնիություն, չեզոքություն և հարգանք հիվանդների, համագործակցողների, ղեկավար մարմինների և անձնակազմի նկատմամբ:

*Պաշտպանել ԲԱՍ-ի հիմնական սկզբունքները:

*Ղեկավարի կողմից պահանջվող վարչական առաջադրանքների կատարում:

*Ապահովել, որ ղեկավարը տեղյակ լինի մշակութային նրբություններին` հիվանդների, ղեկավար մարմինների և պաշտոնակիցների հետ գործ ունենալիս:

*Թարգմանել ծրագրի այլ բաժանմունքների համար (վարչարարություն, նյութատեխնիկական ապահովում…) ըստ պահանջի:

Հայտերը պետք է գրված լինեն անգլերեն: Թեկնածուները պետք է ներկայացնեն ուղեկցող նամակ և ռեզյումե (CV) հետևյալին.

Բժիշկներ առանց սահմանների/ԲԱՍ (Médecins sans Frontières(MSF)

Հասցե՝ ԲԱՍ-ի գրասենյակ, Թումանյան փողոց 2, Ստեփանակերտ

Էլ. փոստ՝ [email protected] (թեմա դաշտում պետք է նշել՝ TRANSLATOR)

Դիմելու վերջնաժամկետը՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ը:

Գրավոր թեստերի և հարցազրույցների կհրավիրվեն միայն վերջնական ցուցակում ընդգրկված թեկնածուները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ