Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանն այսօր՝ դեկտեմբերի 23-ին, հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։
Այս պահին Քննչական կոմիտեի շենքի բակում հավաքվել են մեծ թվով աջակիցներ։
Ավելի ուշ աջակիցներին միացան նաև Սյունիքի այլ քաղաքների քաղաքապետերը։
Ենթադրվում է, որ Փարամազյանը հարցաքննվելու է ապօրինի հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։
Հիշեցնենք, որ նույն քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին եւ կալանքի միջնորդություն ներկայացվել դատարան։
Նշենք, որ Սյունիքի մարզի բոլոր համայնքապետերը, այդ թվում՝ նաեւ Քաջարանի համայնքապետը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:











