News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 11
Տեսնել լրահոսը


Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել՝ 8 ամիս առաջ հարուցված մի քրեական գործով, որով, իբրեւ Փարամազյանը 3 քաղաքացու հետ առեւանգել է մի քաղաքացու։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ՀՀ քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո լրագրողներին հայտնեց նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը։

«Քրեական գործը կապված է Քաջարանի 3 քաղաքացիների ձերբակալման հետ։ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք առաջադրվեց, իբր այդ անձնանց հետ խմբով ինչ-որ մեկին առեւանգելու համար։ Ոտքից գլուխ անհեթեթություն է։ Այդ տղաներին, որոնց ձերբակալել էին, վաղուց ազատության մեջ են։ Մամուլից ծանոթանալով տեղեկացա, որ այն անձը, որը տուժող էր ճանաչվել, վաղուց արդեն ներկայացրել է իրականությունը»,- ասաց Վարոսյանը։

Նա շեշտեց, որ Քաջարանի քաղաքապետն այդ քրեական գործի հետ որեւէ առնչություն չունի. «Սա քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում։ Մենք մեր դիրքորոշումը հայտնեցինք։ Այլ կերպ քան կապել այս ամեն ինչը երկու հանգամանքի հետ. առաջին՝ Քաջարանի քաղաքապետի ակտիվ մասնակցությունը մարտական գործողություններին՝ հայրենիքի պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաեւ Սյունիքի համայնքապետերի վերջերս տարածված հայտնի հայտարարություններին, որտեղ համայնքապետերը քննադատությամբ հանդես եկան Կառավարությանն ու պահանջեցին Կառավարության հրաժարականը։ Ծիծաղելի է, որ 8 ամիս անց ինչ-որ մեկը որոշում է նման մեղադրանք առաջադրել։ Սա փաստում է, որ Քաջարանի քաղաքապետն այնքան մաքուր անձնավորություն է, որ ուրիշ բան չի գտնվել, քան այդ հեքիաթը»։

Երվանդ Վարոսյանը հայտնեց, որ նախաքննական մարմինը որոշում է կայացրել՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մալավիի փոխնախագահի կորած ինքնաթիռը առայժմ չի գտնվել. ԶԼՄ
Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են...
ՔԿՀ պաշտոնատար անձինք մեղադրվում են դատապարտյալներից և կալանավորներից կաշառք ստանալու մեջ
3 քրեական վարույթների նյութերն ուղարկվել են դատարան...
4,4 մլրդ դրամի միջոցներ, 12,000 տուժող, 31 մեղադրյալ. ավարտվել է հայտնի ֆինանսական բուրգի գործով նախաքննությունը
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված...
Գազաբենզալցակայանի պայթյունից տուժած քաղաքացիների առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա. ԱՆ
Այս պահի դրությամբ, տուժած վեց քաղաքացիներից երկուսը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում, նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր...
Կոտայքի մարզում բախվել են Սևան-Երևան երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «Գազել»-ն
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով...
Մարգահովիտ գյուղում այրվել է 11 տոննա անասնակեր
Հունիսի 10-ին, ժամը 17:03-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Ամենաշատ