News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Երվանդ Քոչարի թանգարանն այս օրերին ներկայացնում է «Մահ իմացեալի սլացքը» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Երվանդ Քոչարի «Վարդան Մամիկոնյան» պղնձակոփ ձիարձանին:

«Այն մաեստրոյի վերջին մոնումենտալ նվաճումն է, որի մեջ խտացած է մի ամբողջ ճակատամարտի զգացողություն:

«Վարդանն իր մարտիրոսությամբ ուզում է ընկճել, կոտրել թշնամու այն սխալ համոզումը, թե զենքով կարելի է ջնջել ժողովրդի ազատատենչ ոգին»,- ասում էր Քոչարը: Եվ այս ցուցադրությունը նվիրվում է հենց այդ գաղափարին՝ ներկայացնելով Քոչարի բացառիկ մտահղացմամբ ստեղծված Վարդան Մամիկոնյանի արձանը:

Ցուցադրությունը կազմակերպված է առցանց տարբերակով՝ դիզայներական յուրահատուկ մոտեցումներով, վիդեո և աուդիո լրացումներով:

Հայաստանում առաջին անգամ է ստեղծվում նմանօրինակ առցանց ցուցադրություն, որը հնարավորություն է տալիս շրջելու վիրտուալ ցուցասրահում, դիտելու Քոչարի ստեղծած կերպարի տարբեր անդրադարձներ՝ գեղանկար ստեղծագործություններ, գրաֆիկական գործեր, էսքիզներ, լուսանկարներ արվեստանոցից, ինչպես նաև արձանի տեղադրմանը նվիրված մամուլի հրապարակումներ: Առցանց ցուցադրության ընթացքում և թանգարանում կցուցադրվի նաև նորաստեղծ «Վարդան Մամիկոնյան» տեսաֆիլմը:

Ցուցադրությունը հնարավոր է տեսնել թանգարանում հատուկ ակնոցի, համակարգչի կամ հեռախոսի միջոցով»:

Տպել
Ամենաշատ