News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ըստ ավանդույթի՝ Երեւանի իշխանությունների համար, ինչպես ներկայիս, այնպես էլ նախկին, դեկտեմբերին տեղացած ձյունը դառնում է «անսպասելի անակնկալ»:

Այդպես եւ երեկ Երեւանում ձյունը մայրաքաղաքային իշխանություններին այնքան զարմացրեց, որ նրանք չհասցրին անգամ արձագանքել: Ձյունը շարունակեց գալ երեկոյան, ձյուն էր գալիս նաեւ առավոտյան: Զրոյին մոտ ջերմաստիճանի դեպքում ձյունը հալչում է, ապա սառցակալում՝ ճանապարհները վերածելով վտանգավոր ծուղակների:

Չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները համարժեք միջոցներ ձեռնարկելու բավականաչափ ժամանակ ունեին, մայրաքաղաքի փողոցներում չի նկատվում բավարար քանակությամբ ո՛չ տեխնիկա, ո՛չ մաքրողներ, փողոցները եւ մայթերը փաստացի ավազով մշակված չեն (եզակի բացառությամբ): Օրինաչափ եզրահանգում է, որ մայրաքաղաքի բնակիչների եւ հյուրերի հանդեպ նման վարքագիծը պայմանավորված է դեկտեմբերի 24-ի առավոտյան Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին մասնակցությանը խանգարելու փորձով:

Հատկապես վտանգավոր իրավիճակ է ստեղծվել ուղղաձիգ զառիվայրով ճանապարհներին: Տեսանյութը նկարահանել է «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ