News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի երկու վետերաններ, դարպասապահ Ռոման Բերեզովսկին ու պաշտպան Սարգիս Հովսեփյանը հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանին 1:3 հաշվով տանուլ տված հանդիպումից հետո դժգոհություն են հայտնել մրցավարության կապակցությամբ:

Բերեզովսկու կարծիքով, 2008թ., 2010թ. Ֆրանսիայի առաջնության լավագույն մրցավարը հաճախ էր սուլում ի վնաս Հայաստանի հավաքականի, թույլ չէր տալիս խաղալ, իսկ 11 մետրանոցի մասին խոսելն ավելորդ է համարել` ակնարկելով, որ խախտում չի եղել:

Բերեզովսկին նաեւ հայտարարել է, որ եթե հանդիպումից առաջ դաշտը ջրած լինեին, ապա ավելի հետաքրքիր խաղ կստացվեր, քանի որ դաշտի որակն ազդել է փոխանցումների վրա:

Բերեզովսկին նաեւ հայտարարել է, որ Սարգիս Հովսեփյանը հանդիպումից առաջ սննդային թունավորում է ունեցել եւ կարողացել է դրսեւորել իր հնարավորությունների միայն 40 տոկոսը:

Սարգիս Հովսեփյանն էլ 11 մետրանոցի դրվագի տեսագրությունը դիտելուց հետո հայտարարել է, որ խախտում չի եղել: Հովսեփյանի խոսքով, մրցավարն էլ է ընդունել իր սխալը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Orange Fitness-ը նշեց 10-րդ տարեդարձը
Orange Fitness-ը առաջինը Հայաստանում որդեգրեց «ավելին, քան ֆիթնես» մոտեցումը…
NEWS.am-ի նոր նախագիծը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթին ընդառաջ
Գործակալությունը գործարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հատուկ էջը...
Բրազիլիայում ձերբակալվել են Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող անձինք
Բրազիլիայի երկու քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ…
Եվրո-2016. Գրիզմանի դուբլն աշխարհի չեմպիոնին զրկեց եզրափակիչից (ֆոտո)
Եզրափակիչում՝ Ֆրանսիա - Պորտուգալիա...
Սերժ Սարգսյանը Մոսվկայում ներկա է եղել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացմանը
Ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում նախանշված չեմպիոնական մրցախաղին...
Բարով եկար քո հողը, քո տունը. հայ կին պատգամավորը՝ Արաս Օզբիլիսին
Չպետք է մոռանալ, որ Արասը ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում ու այս հողերի աճեցրած արժեք է...
Ամենաշատ