News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ես այս ամբիոնից ուզում եմ դիմել ուժային կառույցների ղեկավարներին՝ ոստիկանապետին եւ ԱԱԾ տնօրենին, որպեսզի շատ արագ Երեւանում վերականգնեն հասարակական կարգը. Այսօր առավոտյան մի  շարք սադրիչներ՝ ունենալով նձնական շահեր փակել են ԱԺ մուտքները եւ սադրանքներ են գործել մի  շարք պատգամավորների մուտք գործելու ժամանակ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 28-ին,ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

«Ես դիմում եմ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետին, խնդրում ու պահանջում եմ, որ շատ արագ Երեւանում վերականգնվի հասարակական կարգը, այլապես սա կբերի վատ զարգացումների: Բազմաթիվ քաղաքացիներ վերջին օրերին ինձ գրում եւ ասում են, որ եթե ոստիկանությունը չաշխատի, մենք ստպված կլինենք պաշտպանել մեր կողմից ընտրված պատգամավորներին եւ իշխանությանը»,-ասաց նա:

Հայկ Սարգսյանն անդրադարձավ նաեւ ընդդիմադիր պատգամավորների կողմից վարչապետին ու իշխանություններին դավաճան կոչելուն՝ նշելով. «Մենք ուղղակի տեղից չենք ուզում արձագանքենք, ու դա ուժ է տալիս այս ամբիոնից խոսելու, պիտակումներ տալու: Դավաճանները նրանք են, որոնք 20-30 տարի երկիրը թալանել են, մեծ երկաթբետոնից պարիսպներով տներ են սարքել ու այդ ընթացքում հողից ու փայտից դիրքեր: Դրանք են դավաճանները: Դավաճանները նրանք են, ում կառավարման ընթացքում մեր ժամկետային զինծառայողների թիվը երկու անգամ պակասել է: Ես սրա մասին ԲՀԿ-ի մեր գործընկերներին ուրիշ նախագծի քննարկման ընթացքում ասել, ցույց եմ տվել, որ 2008-ին ունեցել ենք X թվով ժամկետային զինծառայողներ, թիվը չասեմ, իսկ 2018-ին՝ երկու անգամ պակաս: Դավաճանը նրանք են, որոնք այս վիճակին հասցրել են, դավաճանը նրանք են, որոնք իրենց երեխաներին մտցրել են իրենց կանաց փեշերի տակ ու չեն ուղարկել դիրքեր»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայկ Հեքիմյանն ազատ է արձակվել
Դատավոր Տիգրան Սահակյանը բավարարեց մեր վերաքննիչ բողոքը, Հայկ Հեքիմյանն ազատ արձակվեց…
Սյունիքի դեպքերով հարուցված քրգործով միակ կալանավորված անձն ազատ կարձակվի. փաստաբան
Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար…
«Ամեն իրավաչափ չհամարողին պետք է իջնեմ ու պարզաբանե՞մ». Արթուր Դավթյանը՝ Սյունիքի դեպքերի վերաբերյալ քրգործի մասին
Քրեական գործով որոշակի ապացույցների հիման վրա որոշ անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում...
Ոստիկանության «գործ տվողը» Ալեն Սիմոնյանի ընկեր Վահե Նարիբեկյանն է. Arminsider
Arminsider–ին հաջողվել է ճշտել, որ Վահե Նարիբեկյանը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի մտերիմն է եւ հենց նրա հետ համագործակցությամբ է նշված գործողություններն իրականացրել...
2021 թվականի կոլեկգիայի նիստում հանկարծ սպիտակ համազգեստ չհագնեք, որովհետեւ ամոթ է. Գեղամ Մանուկյանը՝ դատախազներին
Այս հաստատության դեմ կանգնած գործ ունենք պարտված մարդկանց կոլեկտիվի հետ…
Դատախազություն և դատախազներ, դուք չեք կատարում Սահմանադրությամբ ձեզ վրա դրված պարտավորությունները. Արծվիկ Մինասյան
Երբ ապրիլի 22-ին Սյունիքի ժողովուրդը անհրաժեշտ իր գնահատականն էր տալիս երկրի ղեկավարին...
Ամենաշատ