News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը Facebook-ի իր էջում «լայվ» է մտել մարզի Որոտան համայնքի մուտքի մոտից:

«Սիրելի հայրենակիցներ, Որոտանում տեղադրվում է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակը: Ես գտնվում եմ գորիսից Ծակեր կոչվող հատված գնացող ճանապարհին:

Նիկոլ, հիշո՞ւմ ես, որ քեզ կանչում էինք  Նիկոլիկ: Դու Նիկոլիկ ես, ընտանիք չունես, հայրենիք չունես: Արմեն Խաչատրյան, դու նույնպես անհայրենիք ես: Էս մարզում մի դավաճան կա՝ Նարեկ Բաբայան, ռոժդ ծռած խոսում ես, արի տես Որոտանում ինչ է կատարվում:

Սա Նիկոլի պատկերացրած Ադրբեջանն է: Սա Գորիս համայնքի տարածքն է, որ Նիկոլը ծախել ա Ադրբեջանին: Տեսնո՞ւմ եք, թե Սյունիքը ոնց է մտնում Ադրբեջանի մեջ, այ հոգնածներ, այ թուրքի լամուկներ: Է՞ս էի ուզում: Տեսնո՞ւմ եք թուրքերին, սա էլ իրենց մեքենան է:

Սա մեր պատմական Սյունիքն է, էդ ցուցանակը մենք պոկելու ենք, իսկ Երեւանում վեր ընկածներիդ հետ կապ չունենք:

Ծախեցիր սաղիս, արա: Այ ՔՊ-իստներ, ձեր լակոոտներին վերցրեք, եկեք ստեղ: Թո՞ւրք եք ուզում տենաք, եկեք ստեղ»,-ասել է նա:

Նշենք, որ փոխքաղաքապետի «լայվի» ժամանակ այդ ճանապարհով բեռնատար ու մարդատար մեքենաներ անցան երկու ուղղություններով էլ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ