News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի, ՀՀ կենտրոնական բանկի եւ Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ ընկերության համագործակցության շրջանակներում Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում բացվեց Թումոյի մարզային ծրագրի արդեն երկրորդ Թումո տուփը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, պաշտոնատար անձինք։

Ողջունելով ներկաներին` նախարար Հակոբ Արշակյանը շնորհավորել է Թումո կենտրոնին, Բերդ համայնքի բնակիչներին Թումո տուփի բացման կապակցությամբ:

«Շատ կարեւոր է մեր համայնքներում այսպիսի ենթակառուցվածքի առկայությունը: Այն հավելյալ հնարավորություններ է տալիս մեր երեխաներին այլընտրանքային կրթություն ստանալու, նոր տեխնոլոգիաներին ծանոթանալու եւ տեսնելու, թե ինչպես են այդ տեխնոլոգիաները փոխում աշխարհն ու տարբեր ոլորտներ` սկսած գյուղատնեսությունից մինչեւ պաշտպանություն»,-  նշել է նախարարը:

Թումո տուփը հեշտ տեղաշարժվող, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն  կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում եւ ծառայել որպես Թումոյի ինքնուսուցողական տարածք տվյալ համայնքի պատանիների համար։

Ուսանողները՝ Թումո կրթական ծրագրի մաս կազմող ինքնուսուցման փուլը անցնելու են տուփում, իսկ Թումոյի գործնական դասընթացների համար ուղեւորվելու են Թումո Դիլիջան։ Յուրաքանչյուր Թումո տուփ տարեկան շուրջ 320 պատանու հնարավորություն կտա կրթվելու տեխնոլոգիաների եւ դիզայնի ոլորտները։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ընդգծել է, որ  Թումոյի ներկայությունը Տավուշում ունի երեք առավելություն.

«Մեկն այն է, որ կենտրոնն ինքն իրենով երկարաժամկետ զարգացման ծրագիր է եւ համայնքներում կրթության միջոցով փոփոխությունների առիթ է հանդիսանում, երկրորդը Տավուշի ու հատկապես Բերդի պատանիների ինժեներական, տեխնոլոգիական արդեն իսկ առկա ներուժի զարգացումն է, իսկ երրորդն էլ նոր կորպորատիվ մշակույթի ներմուծումն է` սկսած էսթետիկայից մինչեւ համայնքի ակտիվացումը»,- ասել է մարզպետը։

ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն էլ իր խոսքում  կարեւորել է ստեղծագործ մտքի զարգացումը երկրում, որը շատ լուրջ հնարավորություններ կարող է ստեղծել ապագայում.

 «Կենտրոնական բանկը, ինչպես յուրաքանչյուր կորպորատիվ կառույց, ունի իր սոցիալական պատասխանատվությունը, եւ մենք Դիլիջանում որպես գործընկեր ընտրեցինք հենց Թումոյին` վստահելով կենտրոնի առաքելությանը»,- ասել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրել է, թե ինչպես է տարիներ առաջ Թումո Դիլիջանում Բերդի պատանիների համար անցկացված գրաֆիկական դիզայնի հատուկ դասընթացի ընթացքում ծնվել Թումո տուփի գաղափարը. 

«Ոգեշնչվելով մասնակիցների հաջողությամբ եւ այս նախագծի արդյունքներով` մենք սկսեցինք աշխատել Հայաստանի եւ Արցախի փոքր քաղաքներում ու գյուղերում մինի-Թումոների ստեղծման եւ արդեն գործող մեծ կենտրոնների հետ դրանց միավորման գաղափարի շուրջ», - ասաց Մարի Լու Փափազյանը:

Բացի Թումոյի հիմնական ծրագրից, առավոտյան ժամերին Տուփը կարող է օգտագործվել այլ կրթական ծրագրեր իրականացնելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ