News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Չկան դատավորներ, որոնք կատարում են իշխանության ցանկությունը, չկան դատավորներ, որոնք կատարում են ընդդիմության ցանկություն,  չկան դատավորներ, որոնք ղեկավարվում են հանրային կամ հանրահավաքային ազդեցության տակ ընկնելով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

«Ինչու եմ վստահ ասում, որովհետեւ չունենք նման վարույթ: Եթե լինեն նման դատավորներ, ապա կլինեն կամ կարգապահական վարույթներ, կամ քրեական գործ կհարուցվի այդ դատավորի նկատմամբ եւ ես տեղյակ կլինեմ»,-ասաց նա:

Հարցին, թե հիմա կա՞ն պատերի տակ վնգստացող դատավորներ, Վարդազարյանը պատասխանեց. «Այսօր պատմական պահն այնպիսին է, որ մենք կարող ենք անկախ դատական համակարգ ունենալու հիմքերը դնել: Պատերի տակ վնգստացող դատավորներ արտահայտությանը ես 1,5 տարի առաջ արձագանքել եմ՝ ասելով, որ այո, մենք ունենք այդպիսի դատավորներ եւ մենք նրանց անունները գիտենք: Ես այսօր էլ նրանց անունները չեմ հրապարակելու:

Ես շատ կուզենամ, որ 1,5 տարի հետո, իմ կոչն էլ հաշվի առնելով դատական իշխանության մեջ պատերի տակ վնգստացող դատավորների թիվը հավասար լինի զրոյի: Չեմ կարող ասել՝ հիմա կան, թե չկան: Վստահ եմ, որ շատերը այս առիթը կօգտագործեն, այդ կարգավիճակից դուրս կգան եւ կլինեն իրոք պրոֆեսիոնալներ»:

Տպել
Ամենաշատ