News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Ես ասել եմ, որ մեզ օր առաջ արտահերթ ընտրություններ են պետք, իսկ ժամկետները կախված են տարբեր տեխնիկական, քաղաքական լուծումներից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ժամկետները պետք է համաձայնեցված լինեն նաեւ մեր գործընկերների հետ, որովհետեւ ընտրություններին միայն «Իմ քայլը» չի մասնակցելու: Գործընկերների հետ ժամկետները կքննարկվեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ հրաժարական պահանջող ուժերի օրակարգում արտահերթ ընտրությունների հարց չկա, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե չկա, չի լինի ընտրություն: Մենք ունենք ընտրված ԱԺ, որն ունի առաջնային լեգիտիմություն: Չենք անի ընտրություն, եթե չպայմանավորվենք»:

Նա հավելեց, որ ոչ միայն խորհրդարանական ուժերը, այլեւ ՀԱԿ-ը, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը արդեն արձագանքել են. «Ես շատ ուրախ կլինեմ, որ ՀՅԴ-ի մեր գործընկերները նույնպես արձահգանքեն, թող ՀՀԿ-ն էլ արձագանքի, ես որեւէ մեկին չեմ բացառում: Մեր առաջարկում չի եղել որեւէ բացառություն»:

Լրագրողների հիշեցմանը, որ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է, որ եթե հիմա լինի ընտրություն արյուն է թափվելու ամեն մի քվեատուփի մոտ, եւ արդյոք իշխանությունը կարող է կազմակերպել անվտանգ ընտրություններ, Ալեն Սիմոնյանն ընդգծեց. «Երեք պատասխան ունեմ. Առաջինը, որ այո, իշխանությունն ի վիճակի է այսօր իրականացնել ընտրություններ: Երկրորդ, ես կարծում եմ՝ Վազգեն Մանուկյանը 1996-ի բարդույթից հետո չի կարողանում նոր իրողությունների հետ համակերպվել, եւ իր գնահատականները  մնացել են 1996-ին: Եթե պարոն Մանուկյանը տեղեկություն ունի կամ ինքը պատրաստվում է արյունահեղություն պատրաստել, դա այլ խոսակցություն է: Ես համարում եմ, որ նման հայտրարություն անելը շատ բացասական երեւույթ է, որովհետեւ եթե նույնիսկ դու նման բան չես նախապատրաստում, դա դրդում, հրահրում է նման տրամադրությունների: Մի խողմից խոսում են իրավիճակը հանդարտեցնելու մասին, մյուս կողմից հրահրում են»:

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ պնդմանը, թե այս իրավիճակում իշխանությունը չի կարող քարոզարշավ անել, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Դա աասված է իրավիճակը մաքսիմալ իրենց կողմը շրջելու համար: Մենք ամեն տեղ էլ կարող ենք քարոզարշավ անել»:

Նա խոստովանեց, որ այո, պատերազմից հետո իշխանության նկատմամբ հանրության վերաբերմունքը փոխվել է՝ հավելելով, որ անշնորհակալ գործ է վարկանիշի չափի մասին խոսելը:

Կոալիցիա կազմելու հնարավորության մասին էլ ասաց. «ապրենք, կտեսնենք, Հայաստանի հանրությունը կորոշի, որոշողն ինքն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ