News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Tesla ավտոարտադրողի առաջատար դիրքերը Չինաստանում կարող է սպառնալիքի տակ հայտնվել արդեն հաջորդ տարի, գրում է «Լենտա»-ն` վկայակոչելով Bloomberg-ը:

Իլոն Մասկի ընկերությունը ռեկորդային 120.000 էկե ավտոմեքենա է վաճառել էլեկտրաքարերի աշխարհի խոշորագույն շուկայում: Tesla-ն շարունակում է մեծացնել արտադրությունը Շանհայում:  China Passenger Car Association ընկերությունը կանխատեսում է, որ հաջորդ տարի Tesla-ն մինչև 280 000 ավտոմեքենա կվաճառի երկրում: Սակայն 2021 թվականին մրցակցային գրոհի մասշտաբները, որին կբախվի Tesla-ն Չինաստանում, ահռելի կլինեն, նշում է գործակալությունը: Ավտոմոբիլային ստարտափներ Nio Inc.-ը, Xpeng Inc.-ը եւ Li Auto Inc-ն արագորեն նվաճում են շուկան: Ընկերությունների էլեկտրական ամենագնացների, սեդանների եւ քրոսովերի վաճառքները 2020 թվականին աճում են: Հենց դրանք են Tesla-ի մրցակիցները Չինաստանում:

Ավելի վաղ Tesla-ի շուկայական կապիտալիզացիան գերազանցել էր 600 միլիարդը: Ավտոգիգանտը հերթական ռեկորդ է սահմանել, որն էլեկտրաքարերի արտադրողին թույլ կտա վեցերորդ խոշորագույն ընկերությունը դառնալ S&P 500 ինդեքսում: Ընկերության բաժնետոմսերը տարեսկզբից աճել են մոտ 667 տոկոսով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ