News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթը քննադատել է Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված կազմակերպության 2021 թվականի բյուջեն՝ հայտարարելով, որ ֆինանսավորումը կուղղվի «հակասեմականության խայտառակ ժառանգության տարածմանը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հինգշաբթի օրը ՄԱԿ անդամ-երկրները հաստատել են 3,2 միլիարդ ԱՄՆ դոլարի բյուջեն, որը հաշվարկված է 2021 թվականին կազմակերպության գործունեությունը ֆինանսավորելու համար: Սակայն ԱՄՆ-ը դեմ է արտահայտվել բյուջեին, մասնավորապես՝ հրաժարվելով ֆինանսավորել Հարավային Աֆրիկայում Ռասիզմի եւ ռասայական խտրականության, այլատյացության եւ հարակից անհանդուրժողականության դեմ համաշխարհային գիտաժողովի Դուրբանի հռչակագրի ընդունման կապակցությամբ միջոցառումը:

«Քսան տարի անց (կարելի է արձանագրել, որ) Դուրբանի հռչակագրում գովելի ոչինչ չկա... Այն թունավորված է հակասեմականությամբ եւ հակաիսրայելական կողմնակալությամբ»,- ասվում է Քրաֆթի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ ընդունելով ՄԱԿ-ի բյուջեն, երկրները գնում են «զիջման, որը տարածում է ատելության, հակասեմականության եւ հակաիսրայելական կողմնակալության խայտառակ ժառանգությունը»:

«ԱՄՆ-ը եղել եւ մնում է ՄԱԿ-ի ամենամեծ եւ ամենահուսալի գործընկերը, եւ այդ պարտավորությունը փոփոխություն չի կրի: Մենք նույնպես երբեւէ չենք աջակցի Դուրբանի գործընթացին, որն ուղղված է պառակտմանը, ոչ թե միավորմանը: ԱՄՆ հարկատուների ռեսուրսները պետք է ծախսվեն խելամտորեն, արդյունավետ եւ ամերիկյան շահերին համապատասխան»,- Twitter-ում գրել է մշտական ներկայացուցիչը:

Կազմակերպության բյուջեն ընդունվել է մեծամասնության կողմից՝ չնայած ԱՄՆ-ի եւ Իսրայելի «դեմ» ձայներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ