News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Նիկոլ Փաշինյանը 2021 թվականը նորից սկսեց ստով. իր ամանորյա ուղերձում ասաց, որ պատերազմի առաջին օրից սկսած ժողովրդին ճշմարտությունն են ասել: Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, հրավիրված ասուլիսում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

«Վեր էիք կենում, ասում, որ հեսա Շահումյանը, Գետաշենը, մտնում ենք, գրավում ենք, հաղթում ենք, ամոթ չես անո՞ւմ երիտասարդ, էս ինչ ձեւ ես խաբում ժողովրդին: Լավ էս ծաղրը մինչեւ ո՞ւր կարող է հասնել: Ռուսաստանում բոլորը ծաղրում են իրեն, քաղաքական գործիչներ, լրագրողներ, դերասաններ: Նա առանց ամաչելու Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում, այ մարդ, դու ի՞նչ կապ ունես անվտանգության հետ: Դու անվտանգության հարցերով կարող ես զբաղվել այնքան՝ ինչքան ես ոսկրածուծի տրանսպլանտացիայով: Օրը մի գյուղ տալիս ես, արա, ամոթ չունե՞ս դու»,- ասաց Գեւորգ  Պետրոսյանը:

Շարունակելով խոսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամանորյա ուղերձի մասին, ԲՀԿ-ականն ասաց. «Փոխարենն այդ օրը դիրքերում լինեիր, կամ էդ հանձվող գյուղեր գնայիր, ասեիր՝ ես որպես այսպես կոչված գերագույն հրամանատար, եկել եմ եւ չեմ թողնում, որ իմ հողը  գրավեք, էս ի՞նչ բան է, էս ի՞նչ խուժանություն է: Ասում է՝ բանավոր համաձայնությամբ ենք էդ հողերը տվել, ո՞վ է էդպիսի բան լսել: Հայ ժողովուրդ, որտե՞ղ եք լսել, որ հողը հանձնեն բանավոր համաձայնությամբ: Դու ամոթ չես անո՞ւմ, արա, հողը հանձնում ես բանավոր համաձայնությամբ: Դա խալադելնիկ ա, տելեվիզր ա, ի՞նչ ա, ո՞նց ես դու հողերը հանձնում բանավոր համաձայնությամբ: Նիկոլ Փաշինյան, ինչի՞ դու հավ չես պահում, ասեմ ինչու, որովհետեւ ինքը ուժեղ կուտ տվող ա: Դու ուժեղ կուտ ես տալիս, քեզ կսազի, գնա հավ պահի, դու ինչ վարչապետ»:

Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Արցախից կադրեր բերել, որոնք կղեկավարեն ՀՀ-ի ուժային կառույցները, քանի որ Հայաստանի ուժայինների ղեկավարությունը ամաչում է իր կատարած գործունեության համար, որոնք Նիկոլ Փաշինյանի ցուցումով են անում:

ԲՀԿ-ական պատգամավորը համոզված է, որ Փաշինյանը  պատմության դասագրքերում հիշատակվելու է որպես ցեղասպան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ