News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ուրանի հարստացման մասին Իրանի որոշումը ցուցադրում է այդ երկրի մտադրությունը շարունակել զարգացնել ռազմական միջուկային ծրագիրը, եւ խոստացել է, որ հրեական պետությունը թույլ չի տա Իրանին ստեղծել միջուկային զենք, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Իրանի որոշումը շարունակել խախտել ստանձնած պարտավորությունը, բարձրացնել ուրանի հարստացման մակարդակը եւ զարգացնել արդյունաբերական հզորություն ուրանի ստորգետնյա հարստացման համար չի կարելի բացատրել ոչնչով, բացի ռազմական միջուկային ծրագիրը զարգացնելու իր մտադրության հետագա իրացմամբ: Իսրայելը թույլ չի տա Իրանին ստեղծել միջուկային զենք»,-գրել է Նեթանյահուն թվիթերյան իր պաշտոնական էջում:

Հիշեցնենք, որ այսօր Իրանը հայտարարել է 20 տոկոսով ուրանի հարստացնելու մասին:

Ավելի վաղ Իրանը վավերացրել էր խարհրդարանի նախաձեռնած օրենքը, որով հնարավորություն է ստեղծվում հարստացնել ուրան 20 եւ ավելի տոկոսով (այդ չափը համարվում է զենք ստեղծելու համար անհրաժեշտ):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ