News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Մենք ոչ մեկի հետ ոչ մի պայմանավորվածություն չունենք, ծնողների հետ հավաքվել ենք այստեղ, պետք է գա առողջապահության նախարարը եւ պատասխանի, թե ինչպես են ծնողները տեսել վերակենդանացման բաժանմունքում գտնվող իրենց զավակների լուսանկարները, սակայն նրանք այս պահին չկան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է կառավարության շենքի առջեւ անհետ կորած զինծառայողի հարազատների բողոքի ցույցի մասնակիցը։

«Պարոն Փաշինյանը ԱԱԾ-ից մարդ է նշանակել, որ այդ հարցով զբաղվի, բայց մեկ շաբաթ է՝ ոչ մի նորություն չունենք, չեն գտնում։ Ասե՞ղ էին, ինչ է, այդ երեխաները։ Մեզ համար նշանակություն չունի՝ աշխատանքային օր է, թե ոչ։ Առողջապահության նախարարը պետք է գա, նրա վզից պետք է բռնել ու տանել այն տեղը, որտեղ արվել է լուսանկարը, քանի որ ինքն է հրապարակել այդ նկարը։ Այսօր մեզ պետք է ասեն, թե Բաքվի բերդի գերիներով․․․ Այնտեղ 800 գերի կա, մենք խոսել ենք վերդարձած 44 գերիների հետ,  2 կորպուս, 3 հարկանի, ամեն խցում 6 հոգի։ Երեխաները նաեւ թվեր են տեսել թղթերի վրա, որ գումարում ես՝ այդքան է ստացվում։ Ջաբրայիլի գնդի տարածքում մեծ թվով զոհեր ու գերիներ ենք ունեցել, այնտեղ եղել եմ, իմ աչքով տեսել եմ, մեկ մարմին չկա, 800 հոգին ի՞նչ եղան։ Ինչ Նոր տարի, ինչ Ձյունանուշիկ, ինչ բան, այսօր պետք է բոլորն աշխատեն, ես 3 ամիս իմ տղայից լուր չունեմ։ Այստեղ հավաքված բոլորն են այդ վիճակում։ Պնդում եմ՝  այնտեղ 800-ից ավելի գերի կա։ Մեկ շաբաթ է՝ Երեւանի մեջ չեն կարողանում գտնել, բա մնացածի՞ն ինչպես են գտնելու։ Դրա պատասխանատուն ո՞վ է, թող գա պատասխան տա։ Նկարով ծնողը ճանաչել է՝ խալով, դիմագծերով, ասում են՝ ծնողները գտել են նրան, մենք էլ ասում ենք՝ տարեք, տեսնենք՝ ովքեր են, համոզվենք, չեն անում», ասել է որդեկորույս հայրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ