News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոնդոնի Չելսիի ներկայացուցիչները բանակցություններ են սկսել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ` Թուրքիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գուուս Հիդինկին հրավիրելու նպատակով: Անգլիական The Independent պարբերականի տեղեկությամբ, թուրքական կողմը պահանջում է 4 միլիոն ֆունտ ստերլինգ` պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար: Հիդինկի պայմանագրի ժամկետը սպառվում է 2012-ի ամռանը:

Հիդինկի գործակալը հերքել է այդ լուրերը` վստահեցնելով, որ աշնանը Թուրքիայի հավաքականը հոլանդացու գլխավորությամբ կշարունակի Եվրոպայի առաջնության ընտրական հանդիպումները:

Հիշեցնեն, որ 2009-ին Հիդինկը Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը լքեց եւ տեղափոխվեց Չելսի: Ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչն անձամբ հարթեց բոլոր տարաձայնությունները Ռուսաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Հիդինկի գլխավորությամբ Չելսին նվաճեց Անգլիայի գավաթը:

Նախորդ երկու տարիներին լոնդոնյան թիմը ղեկավարում էր իրտալացի Կարլո Անչելոտին: Նրա հետ Չելսին նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, երկրի գավաթն ու սուրգավաթը: Սակայն այս մրցաշրջանում Չելսին ձախողվեց եւ Աբրամովիչը պաշտոնանկ արեց Անչելոտիին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Orange Fitness-ը նշեց 10-րդ տարեդարձը
Orange Fitness-ը առաջինը Հայաստանում որդեգրեց «ավելին, քան ֆիթնես» մոտեցումը…
NEWS.am-ի նոր նախագիծը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթին ընդառաջ
Գործակալությունը գործարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հատուկ էջը...
Բրազիլիայում ձերբակալվել են Օլիմպիական խաղերի ժամանակ ահաբեկչություն կազմակերպելու մեջ կասկածվող անձինք
Բրազիլիայի երկու քաղաքացիների կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ…
Եվրո-2016. Գրիզմանի դուբլն աշխարհի չեմպիոնին զրկեց եզրափակիչից (ֆոտո)
Եզրափակիչում՝ Ֆրանսիա - Պորտուգալիա...
Սերժ Սարգսյանը Մոսվկայում ներկա է եղել Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի բացմանը
Ստուգատեսի հաղթողն իրավունք կունենա մասնակցելու նոյեմբերի 11-30-ը Նյու Յորքում նախանշված չեմպիոնական մրցախաղին...
Բարով եկար քո հողը, քո տունը. հայ կին պատգամավորը՝ Արաս Օզբիլիսին
Չպետք է մոռանալ, որ Արասը ծնվել է Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում ու այս հողերի աճեցրած արժեք է...
Ամենաշատ