News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Էջմիածնի N զորամասից անհետ կորած զինծառայողների ծնողները գիշերել են զորամասի դիմաց՝ վրաններում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը:

«Մեզ ոչ մի պատասխանատու անձ չի մոտեցել այս ընթացքում: մենք մնալու ենք այնքան, մինչեւ մեր երեխաներին վերադարձնեն մեզ»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին զորամասի մոտ 20-30 ծնողներ կան:

Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները արդեն 3-րդ օրն է՝ նստացույց են իրականացնում, նրանք նշում են, որ 82 օր է՝ որդիների մասին տեղեկություն չունեն: Ծնողների խոսքով՝ իրենց տղաների խմբում եղածներից անհետ կորածների թիվը 40 է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ