News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Իշխող «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր եւ նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին բաց նամակ է հրապարակել, որում հայտարարել է քաղաքականությունից հեռանալու իր որոշման մասին, փոխանցում է «Sputnik- Վրաստան»-ը:
«Ես որոշում եմ կայացրել վերջնականապես հեռանալ քաղաքականությունից եւ ամբողջությամբ թողնել կառավարման ղեկը: Կարծում եմ, որ իմ առաքելությունն իրականացված է»,- գրել է Իվանիշվիլին:

Բիձինա Իվանիշվիլին ծնվել է 1956 թվականի փետրվարի 18-ին Սաչխերի շրջանի Չորվիլա գյուղում (Իմերեթի շրջան` Արեւմտյան Վրաստան):
2011-ին նա հայտարարել էր քաղաքականությամբ զբաղվելու իր մտադրության մասին եւ հիմնադրել «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը, որն իշխանության էր եկել 2012 թվականի հոկտեմբերին կայացած ընտրություններից հետո չորս այլ կուսակցությունների հետ կոալիցիայի կազմում` փոխարինելով Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի  «Միացյալ ազգային շարժում» կուսակցության իննամյա ղեկավարմանը:

Խորհրդարանական ընտրություններում կոալիցիայի հաղթանակից մեկ տարի անց Իվանիշվիլին հեռացավ քաղաքականությունից: Սակայն 2018-ի մայիսին նա վերադարձավ եւ ստանձնեց «Վրացական երազանք - ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության նախագահի պաշտոնը:
Բիձինա Իվանիշվիլին իր կարողությունը Ռուսաստանում կուտակել է 1990-ականներին, ապա` տեղափոխվել Վրաստան, որտեղ երկար ժամանակ բարեգործական գործունեությամբ էր զբաղվում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիզային սահմանափակումների սահմանումը չի փոխում մեր վերաբերմունքը հայրենիքի նկատմամբ, չի փոխում մեր որոշումը. Կալաձե
Պատժամիջոցների մասին խոսելը ծիծաղելի է...
ԱՄՆ-ը կանգ չի առնի «Վրացական երազանքի» դեմ անհատական պատժամիջոցների հարցում. Միլլեր
ԱՄՆ-ը կշարունակի անհատական պատժամիջոցներ մտցնել...
Վրաստանի խորհրդարանի նախագահը ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Պապուաշվիլին ստորագրել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը...
Վրաստանի ՀԿ-ները պատրաստում են հայց օտարերկրյա գործակալների մասին օրենքի վերաբերյալ՝ ՄԻԵԴ ուղարկելու համար
Վրաստանի հասարակական կազմակերպությունները պատրաստվում են դիմել ՄԻԵԴ...
Վրաստանի վարչապետ Կոբախիձե. Վրաստանում ոչ ոք «մայդանի» չի հասնի
Ինչ վերաբերում է Մայդանի և Վրաստանում տեղի ունեցող գործընթացների զուգահեռին, ես ուզում եմ բոլորին...
Օտար գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ. խորհրդարանի նախագահն ինքը կարող է ստորագրել այն
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքն ուղարկվել է նախագահի աշխատակազմ...
Ամենաշատ