News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիմաց հավաքվել են հայ համայնքի ներկայացուցիչներ, որոնք իրենց հետ բերել են պաստառ՝ «թուրք Նիկոլ» գրությամբ։

«Ռուսաստանի հայ համայնքը նույնպես ժողովուրդ է եւ մենք դեմ ենք բոլոր այ հակահայկական որոշումներին, որի տակ հնարավոր է՝ ստորագրի Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման առաջին իսկ օրից մեզ տվել է բազմաթիվ խոստումներ, հույսեր, համախմբել մեզ, բայց փոխարենը մեզ տանել զարգացում, 3 տարվա մեջ որեւէ խոստում այդպես էլ կյանքի չկոչվեց։ Ընդհակառակը, մենք այսօր ունենք փլատակներ, հազարավոր զոհեր, հարյուր հազարավոր դժբախտացած հայություն, ողնաշարը կոտրված սփյուռք, մի հասարակություն, որը հիվանդացել է պառակտությամբ, բաժանմամբ, ատելությամբ։ Ժողովուրդը միայն հպարտ կոչված մասսան չէ, որը չհասկանալով ոգեւորեց, թեւ տվեց, հարթակ տվեց, որպեսզի այս ապազգային իշխանությունն անի այն, ինչը չէր հաջողվի որեւէ մեկին առանց ժողովրդի մեծ աջակցության։ Այդ ժողովրդի աջակցության շնորհիվ նաեւ այսօր Փաշինյանը շարունակում է նստած մնալ աթոռին»,- նշեց հավաքվածներից մեկը։

Դեսպանատան դիմաց իրականացվում է նաեւ ստորագրահավաք. «Դեմ ենք, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրի։ Մենք չենք լիազորել քեզ, որ ստորագրես։ Ամեն մի ժողովուրդ արժանի է իր ընտրած թագավորին, բայց ինքն այն թագավորը չի, որ արժանանա մեր ժողովրդին։ Այսօր այդ մարդը հայ ժողովրդին ծնկի է բերել։ Դեմ ենք իր ցանկացած քայլին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ