News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Signal եւ Telegram հաղորդագրությունների հավելվածների ներբեռնումը կտրուկ աճել է, քանի որ օգտվողները WhatsApp-ին այլընտրանք են փնտրում` ծառայության գաղտնիության քաղաքականության փոփոխությունների հետ կապված մտավախությունների պատճառով:

Sensor Tower-ի տվյալներով՝ հունվարի 6-10-ն ընկած ժամանակահատվածում Signal-ն ամբողջ աշխարհում ներբեռնել է մոտ 7,5 միլիոն սարք՝ Apple App Store-ի եւ Google Play-ի միջոցով: Սա 43 անգամ ավելին է, քան նախորդ շաբաթվա ընթացքում: Սա հավելվածի պատմության մեջ շաբաթական կամ նույնիսկ ամսական ներբեռնումների առավելագույն քանակն է:

Միաժամանակ, Apptopia-ի տվյալներով, Telegram-ը չորեքշաբթիից մինչեւ կիրակի ամբողջ աշխարհում ներբեռնվել է 5,6 միլիոն անգամ:

Signal-ը հաստատել է, որ օգտագործում է «ժամանակակից միջանցիկ կոդավորում», որը թույլ չի տալիս հաղորդագրությունները կարդալ նրանց, ովքեր նախատեսված հասցեատեր չեն:

Այս երկու հավելվածների ներբեռնումների կտրուկ աճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ WhatsApp-ը հունվարի 4-ին փոխել է գաղտնիության իր քաղաքականությունը: 2016 թվականից WhatsApp-ը որոշակի տվյալներ է կիսում Facebook-ի հետ: Բայց նախկինում օգտվողները հնարավորություն ունեին հրաժարվել դրանից: Սակայն փետրվարի 8-ից հավելվածը օգտվողներին կառաջարկի ընդունել նոր պայմանները՝ WhatsApp-ի օգտագործումը շարունակելու համար:

Սակայն WhatsApp-ի հաղորդագրությունները կոդավորված են, ինչը նշանակում է, որ Facebook-ը չի կարողանա տեսնել դրանց բովանդակությունը: Բայց WhatsApp-ը հավաքում է բազմաթիվ այլ տվյալներ, որոնք կարող է կիսել իր մայր ընկերության հետ: Այս տվյալները ներառում են հաշվի գրանցման վերաբերյալ տեղեկություններ, ինչպիսիք են հեռախոսահամարը, գործարքների մասին տվյալները, ծառայություններին վերաբերող տեղեկատվությունը, տեղեկատվությունն այն մասին, թե ինչպես եք դուք ծառայությունն օգտագործելիս փոխգործակցում այլ մարդկանց հետ, ընկերությունների հետ, եւ տեղեկատվություն բջջային սարքերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ