News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Անցյալ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում իրականացվել է ընդհանուր 327 հազար տուրիստական այց, ամբողջ 2020 թվականին՝ առավելագույնը 350 հազար այց, ինչը ավելի քան 1 մլն այցով քիչ է 2019 թվականի ցուցանիշից: Այս մասին հունվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի Տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:

Նա պարզաբանեց, որ մեկ տարում ներգնա տուրիզմի ոլորտում անկումը կազմել է շուրջ 80 տոկոս: «2020 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանում, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ներգնա տուրիզմը կրճատվել է 77,5 տոկոսով: Արտագնա տուրիզմը կրճատվել է 78,2 տոկոսով: Ներքին տուրիզմի ոլորտում, որքան էլ տարօրինակ է, նույնպես անկում է գրանցվել՝ 33,5 տոկոսով (առաջին 9 ամիսներին)»,- նշեց Ապրեսյանը:

Փորձագետը շեշտեց, որ 2020 թվականի առաջին 10 ամիսներին ամբողջ աշխարհում տուրիստական այցելությունները կրճատվել են 72 տոկոսով, այսինքն՝ 900 մլն այցով պակաս, քան 2019 թվականին, իսկ ամբողջ 2020 թվականին անկումը կազմել է 75 տոկոս, այսինքն՝ 1 մլրդ այցով պակաս, քան նախորդ տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ