News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի հսկողության տակ անցած Արցախի պատմամշակութային հուշարձաններն ու եկեղեցիները վտանգված են: Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նրա խոսքով՝ Բաքուն թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը Արցախ, որոնք պետք է գնահատեն պատմամշակութային ժառանգության շուրջ ստեղծված վիճակը: Միեւնույն ժամանակ, կաթողիկոսի խոսքով, ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը՝ ապահովելու պատմամշակութային հուշարձանների պահպանությունը:

Հայ Առաքելական եկեղեցում ստեղծվել է հատուկ բաժին, որի խնդիրն է վերահսկել միջազգային նշանակություն ունեցող հուշարձանների պահպանությունը՝ ասել է Գարեգին Բ-ն: Նրա խոսքով՝ հուշարձանների պահպանության համար իրենք դիմել են կրոնական առաջնորդներին, միջազգային մշակութային կազմակերպություններին եւ կառույցներին, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին:

Կաթողիկոսը հույս է հայտնել, որ այդ կառույցների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի անհապաղ գործողություններ ձեռնարկել հուշարձանների պահպանության հարցով:

Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդը նշել է, որ ռուս խաղաղապահները բոլոր ջանքերը գործադրում են՝ պատմամշակութային հուշարձանների պահպանումն ապահովելու համար: Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու գործում իր անձնական ներդրման համար: 

«Իզվեստիա»-ն հարցումներ է ուղարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը եւ  ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի պարզի, թե ինչ խոչընդոտներ են առաջացել պատմամշակութային ժառանգության հուշարձանների զննության համար։ 

Դեռեւս անցած տարվա դեկտեմբերին փորձագիտական ​​համայնքը քննարկել է հայկական հուշարձաններին վերաբերող հարցեր: Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ազգային տնտեսության եւ պետական ​​կառավարման ռուսական ակադեմիայի Հյուսիս-Արեւմուտքի ինստիտուտի կառավարման եւ սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Իննա Վետրենկոն:

«Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքում կան համաշխարհային նշանակության շատ հայկական օբյեկտներ: Եվ միակ միջազգային կառույցը, որը կարող էր վերահսկել հուշարձանների պահպանությունը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է: Եվ այժմ մտահոգիչ է այն, որ Ադրբեջանն արգելում է փորձագետների մուտքը Ղարաբաղ: Այս իրավիճակում Մոսկվան կարող է նպաստել իրավիճակի կարգավորմանը, քանի որ Ռուսաստանը բանակցություններում խաղում է տրետեյան դատավորի դեր: Մեր երկիրը կարող էր ստանձնել այս առաքելությունն ու լոբբինգ իրականացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի դիտորդների մուտքը թույլ տալու համար եւ հայկական կողմի հետ երկխոսություն սկսել ու նրանց որոշակի երաշխիքներ տալ»,-ասել է Վետրենկոն:

Ավելի վաղ ադրբեջանցի քաղաքական գործիչները, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բազմիցս հայտարարել են, որ ԼՂ տարածքում եկեղեցիները չեն պատկանում հայերին: Ըստ Բաքվի պաշտոնական վարկածի՝ դրանք պատկանում են ուդիներին՝ կովկասյան ալբանների հետնորդներին, որոնք բնակվել են Ադրբեջանի մի քանի շրջաններում: Հայկական կողմը, իր հերթին, վիճարկում է այդ պահանջները: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ