News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Politik.am-ը գրում է. «Տոնական օրերը ընտանիքի եւ հարազատների շրջանում անցկացրած ոստիկանապետ Վահե Ղազարյանը, պարզվում է,  դժվար օրեր է անցկացրել։ Ղազարյանի հարազատներn այդ օրերին փորձել են նրան «խելքի բերել» ու հեռու պահել Նիկոլ Փաշինյանից։

Ղազարյանի մտերիմների հավաքույթի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ նրան հիշեցրել են, թե ով է Նիկոլ Փաշինյանը։ Հարազատներից մեկը Վահե Ղազարյանին ասել է, որ ինքը պետք  է, որ բոլորից լավ իմանա, թե ինչ մարդկային որակներ ունի Փաշինյանը եւ որ անհրաժեշտության դեպքում բոլորին կդնի զոհասեղանին, միայն թե փրկի իր կաշին․ «Քո աշխատանքով վաստակել ես ուսադիրներդ, ինչու ես մնում Հայաստանին դավաճանած Փաշինյանի հետ։ Ի՞նչ է կարծում ես  դու երկրից կարեւոր կարող ես լինել իր համար։ Դավաճանի պիտակ մի վերցրու վրադ ու հեռու մնա Փաշինյանից»,-խորհուրդ են տվել հարզատները։

Ասում են Վահե Ղազարյանը Տավուշից անտրամադիր է վերադարձել, լավ գիտակցելով, որ իրեն ճշմարտությունն են ասում, բայց միեւնույն ժամանակ լավ հասկանալով, որ Փաշինյանն իրեն հենց այնպես հանգիստ չի թողնի»։

Տպել
Ամենաշատ