News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Պատերազմից հետո Սփյուռքի հետ աշխատանքը բարդացել է։ Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, լրագրողներին ասաց Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Սփյուռքի տրամադրություններին։

«Այս պատերազմից հետո բոլորի մոտ հոգեբանական շոկային իրավիճակ է, ինչի արդյունքում պատերազմից հետո Սփյուռքի հետ աշխատանքը  բարդացել է»,- նշեց նա։

Ըստ Սինանյանի՝ Սփյուռքում մամուլի մեծամասնությունը վերահսկվում է նախորդ ռեժիմի հետ առնչվող ուժերի կողմից, եւ այդ ուժերը ներկայացնում են իրենց այլընտրանքային իրականությունը. «Օրինակ՝ եթե դուք ապրում եք Լոս Անջելեսում, կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանում տեղի ունեցան մասսայական ցույցեր, բայց մենք գիտենք, որ դա իրականությունից շատ հեռու է»։

Հարցին՝ արդյոք Սինանյանը հավատո՞ւմ էր, որ մենք պատերազմում հաղթելու ենք, Սինանյանն ասաց. «Ներքին տեղեկատվություն ես չեմ ստացել, բաց տեղեկատվական կայքերից հասկացել եմ, որ մեր գործերը լավ չեն, բայց չիեմ պատկերացրել, որ իրավիճակն այդքան վատ է: Մարդիկ շոկի մեջ են, մարդիկ պատասխաններ են փնտրում, մարդիկ ուզում են հասկանան՝ ոնց եղավ, չնայած պատասխաններն, իմ կարծիքով, պարզ են:

Անդրադառնալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ ստեղծված աղմուկի մասին Սինանյանն ասաց, որ այդ քննարկումները վնասելու են հիմնադրամի հեղինակությանը, եթե բացատրական աշխատանք չտարվի, թե գումարներն ինչ նպատակով են օգտագործվում եւ ինչքանով են համընկնում այն նպատակների հետ, որոնց համար հավաքվել են։

Հարցին՝ Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական եւ հետպատերազմյան շրջանում արդյոք Սփյուռքից Հայաստան ներդրումները սառեցվե՞լ են, Սինանյանը հայտնեց, որ չեն սառեցվել։

Անդրադառնալով իր աղմկահարույց այն գրառմանը, թե եթե չեք ուզում երեխա ունենալ եւ ապրել հայրենիքում, այլազգիները դա կանեն, Սինանյանը պարզաբանեց, որ դա ընդամենը կոչ է հայ ժողովրդին. «Այն մարդիկ, որոնք որ գալու են մեզ հաղթեն, քանի որ մենք անպաշտպան երկիր ենք ունենալու, քանի որ բնակչություն չենք ունենալու, հաղթելու ու հողին տիրանալու են ինչպես տիրացել են մեր հայրենիքի 9/10-րդին։ Հետեւաբար դա կոչ է ողջ հայ ժողովրդին՝ ապրել հայրենիքում եւ երեխաներ ունենալ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ