News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 21
USD
518.89
EUR
629.98
RUB
7.05
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Արցախյան պատերազմում զոհված կամավորական Հակոբ Հարությունյանի հուղարկավորությանը, որին ներկա էր նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ընթերցեց Արցախի նախագահի հրամանագիրը՝ Հակոբ Հարությունյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու մասին։

Արցախի նախագահը բարձրագույն կոչումը հանձնեց Հակոբ Հարությունյանի եղբորը։

«Բոլորն են հերոս։ Մենք ունենք մոտ 4 հազար զոհ, բոլորն էլ հերոս են, բայց Հակոբի կենսագրությունը համապատասխանում է, որպեսզի նա արժանանա այդ կոչմանը։ Ես Հակոբի կենսագրությանը ծանոթացել եմ այս մի քանի օրերի ընթացքում, երբ իր մարտական ընկերների հետ լայնածավալ որոնողական աշխատանքներ էինք կատարում։ Հակոբը թողնելով Մոսկվան՝ անդամագրվել է կամավորական շարժմանը, սկսել է Եղնիկներում, մասնակցել է մի շարք մարտական գործողությունների, բայց երբ Շուշին վտանգված էր, երբ պետք էր Շուշին պաշտպանել իր մարտական ընկերների հետ խնդրել է իր հրամանատարությանը, եւ բավականին երկար ծանր մարտեր էին մղել Շուշիի մատույցներում։ Ասում են՝ Շուշին հանձնել են,  ոչ, Շուշին չեն հանձնել, Շուշին Հակոբի նման տղաների արյան գնով պաշտպանել ենք մինչեւ վերջին հնարավորություն»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Արցախի նախագահին իր շնորհակալությունը հայտնեց Հակոբ Հարությունյանի եղբայրը. «Եղբայրս միշտ մի կարգախոսով է եղել՝ միշտ առաջ։ Ինքն Արցախում ընդհանրապես չի եղել, բայց այդ հողի համար ինքն այնտեղ է եղել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչեւ հակամարտության սկսելը Շուշի քաղաքում գերազանցապես բնակվել են ադրբեջանցիներ. իմքայլական
Մինչեւ հակամարտության սկսելը թե՛ Հայաստանի Հանրապետությունը ներկայիս իր տարածքով...
ՀՀ տարբեր գյուղերում ադրբեջանցիներ են բնակվել, հիմա ի՞նչ, ասենք՝ այդ գյուղերն ադրբեջանակա՞ն են․ Շուշիի քաղաքապետ․168.am
«Ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»․․․
Կառավարությունը փորձում է հասնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունության կասեցմանը. Վահե Հակոբյան
Ադրբեջանցի զինվորները հատում են իրենց վերահսկողության տակ անցած մեր անտառները և կոպեկներով առաջարկում...
Դեսպան Թրեյսին մասնագետների հետ քննարկել է ԱՄՆ հանձնառությունը ԼՂ հակամարտության հիմնախնդիրների կարգավորման հարցում
Դեսպան Լին Թրեյսին այսօր մասնագետների հետ քննարկել է ԱՄՆ հանձնառությունը ԼՂ հակամարտության հիմնախնդիրների կարգավորման հարցում․․․
Լեռնային Ղարաբաղ. Ադրբեջանը օգտագործել է ՆԱՏՕ-ի զենքերը
Չեխիայում Բաքվի կողմից հրետանային զենքի գնումը ՆԱՏՕ-ի անդամ երկրի համար հակամարտության գոտի հարձակողական զենքի մեծ խմբաքանակ մատակարարելու նախադեպ դարձավ․․․
ԵԱՀԿ նախագահը Ղարաբաղում իրավիճակը Դոնբասի համար օրինակ չի համարում
«Եվրապեյսկայա պրավդա»-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ղարաբաղում վերջին զարգացումները կարող են օրինակ լինել Ուկրաինայի ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ