News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մենք աշխատելու ենք բնակչության աճի ուղղությամբ: Այս ուղղությամբ շատ քայլեր պետք է ձեռնարկվեն: Մենք նույնիսկ ամուսնությունների կառավարական բյուրո ստեղծելու առաջարկ ունենք, եւ բոլոր չամուսնացած խելացի մարդկանց կհորդորենք անպայման երեխաներ ունենալ: Այս մասին «Սյունիքի անվտանգությունը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում» խորհրդաժողովի ժամանակ ասաց ՀՀ կառավարության ներկայացուցիչ Անի Ռափյանը:

Սրա հետ կապված՝ Անի Ռափյանն ընդգծեց ազգային գաղափարախոսության եւ ազգային նպատակի անհրաժեշտությունը, ինչով պետք է զբաղվեն ինչպես տեղական ինքնակառավարման մարմինները, այնպես էլ կրթական համակարգը, քանի որ, նրա խոսքով, երբ չկա ազգային երազանք, հայրենիքի բացակայություն կա (զրկանք) եւ կա սպառողական հասարակություն:

«Մենք աշխատելու ենք բնակչության աճի ուղղությամբ: Այս ուղղությամբ շատ քայլեր պետք է ձեռնարկվեն: Մենք նույնիսկ ամուսնության պետական բյուրո ստեղծելու առաջարկ ունենք, բոլոր չամուսնացած խելացի մարդկանց կհորդորենք անպայման երեխաներ ծնել... Եւ սա իրականում հումոր չէ, քանի որ շատ դեպքերում, ցավոք, երեխաներ ծնվում են այն մարդկանցից, ովքեր դեռ դաստիարակության կարիք ունեն եւ դաստիարակում են սերունդ, որն արդյունքում վերածվում է իմ նշած սպառողների հասարակությանը: Տեղի է ունենում «մաքդոնալդացում», Ամերիկայից, այստեղից-այնտեղից բերում են սկզբունքներ, որոնք հետագայում հանգեցնում են նրան, որ մենք մոռանում ենք, թե ով ենք մենք»,- ասաց կառավարության ներկայացուցիչը:

Նա նաեւ նշեց, որ իրենք ուզում են, որ կառավարությունը անպայման մեծ ուշադրություն դարձնի բանակին եւ բանակի հզորացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ