News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենն իր առաջին օրը պատրաստվում է ստորագրել տասնյակ կատարողական հրամաններ, այդ թվում՝ միանալ Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրին, հայտարարել է Բայդենի վարչակազմի ապագա ղեկավար Ռոն Կլեյնը, հաղորդում է CNN-ը:

Նա նաեւ կչեղարկի ուղեւորությունների արգելքը, որն առավելապես սահմանվել էր մահմեդական երկրների նկատմամբ, կստորագրի հրամաններ վտարումները դադարեցնելու եւ ուսանողական վարկերը հատկացնելու մասին, որոնք ընդունվել էին կորոնավիրուսի համավարակի ժամանակ, ինչպես նաեւ կսահմանի դիմակներ կրելու պարտադիր կանոնը:

«Ընտրված նախագահ Բայդենը խոստացել է անհապաղ միջոցներ ձեռնարկել երկրում տարբեր ոլորտներում ճգնաժամերը հաղթահարելու մեկնարկը տալու համար… Որպես նախագահ՝ նա կկատարի այդ խոստումներն ու կստորագրի տասնյակ կատարողական հրամաններ, նախագահական հուշագրեր եւ հանձնարարականներ՝ ուղղված կառավարությանն իր խոստումները կատարելու նպատակով»,-հայտարարել է Կլեյնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ