News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար Թուրքիայի հարավ-արեւմուտքում Մարմարիս ծովափնյա քաղաքում կառուցվող ամառային պալատը կարժենա 640 մլն լիրա (85,6 մլն դոլար), «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակված 2021 թվականի ներդրումային ծրագրի համաձայն:

Ըստ քաղաքային բյուջեի՝ Օքլուք ծոցում գտնվող 300 սենյակ ունեցող կառույցի շինարարության համար արդեն միլիոնավոր լիրա է ծախսվել, իսկ 2021 թվականին պալատին հատկացվել է եւս 20 մլն լիրա: Birgün պարբերականը հայտնում է, որ շենքի համար հատկացվել է արդեն 65 000 քառ.մետր հող, որի վրա կառուցվելու են մի քանի ոչ մեծ պալատներ՝ լողավազաններով եւ ուղղաթիռների համար 3 հրապարակ:

Նախագիծը քննադատության է ենթարկվել ընդդիմադիր օրենսդիրների եւ շրջակա միջավայրի պաշտպանների կողմից՝ բնության ավերման պատճառով, որ տեղ ազատեն շինարարության համար:

Էրդողանի Անկարայում գտնվող գլխավոր նախագահական պալատը, որն ունի 1150 սենյակ, զբաղեցնում է ավելի քան 3,1 մլն քառ.մետր ֆուտ, այն արժեցել է 615 մլն դոլար:

Երրորդ նախագահական պալատը կառուցվում է թուրքական արեւելյան Բիթլիս նահանգի Ախլաթ (Խլաթ) հին քաղաքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ