News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Իրավական առումով թե՛ ԱԱԾ-ի, թե՛ պարոն Միրզոյանի մեկնաբանությունները ես լիովին բավարար եմ համարում: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումներին, թե ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Թուրքիայի և ՀՀ ԱԱԾ-ի գործակալ է:

«Հիմա ով ինչ ասի, պետք է գանք վազելով խորհրդարանում քննարկե՞նք, թե որ օգտատերը ինչ ասաց»,-ասաց նա:

Հարցին, թե բացառո՞ւմ է, որ նման բան կարող է լինել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես ունեմ փորձ իր հետ աշխատելու, իմ գործընկերն է, իմ զինակից ընկերն է: Մինչեւ անգամ այդ թուղթը մեկնաբանելը, ինձ հմար ամեն ինչ պարզ էր: Ես վստահ եմ, որ մարդավարական առումով այն մարդիկ, որոնք ուզում են դա շահարկել, իրենք վերջին ժամանակահատվածում սխալ մարտավարություն ընտրեցին, եւ մարդկանց սխալ, ճիշտ, կիսաճիշտ ինֆորմացիայով գժվացրեցին եւ բերեցին մի իրավիճակի, երբ շատ դժվար է ինչ-որ բան հայտարարել եւ ստիպել, որ մարդիկ դրան հավատան: Մարդիկ սկսել են որեւէ մեկին չհավատալ:

Ես չեմ բացառում, որ էլի նմանատիպ հայտարարություններ կլինեն, ամեն հայտարարության հետ կապված չպետք է ընկնենք, ապացուցենք, թե սա ենց չի, նենց չի… Գործ կա անելու, մարդիկ ուզում են տեսնել կոնկրետ գործողություններ են արվում կոնկրետ հարցոերի շրջանակում: Իսկ թե ով որ ժամանակ ինչ փաստաթուղթ է գրել, ինքն է գրել, ինքը չի գրել, իր սկեսուրն է գրել, դա կարծում եմ՝ ավելի շատ բամբասանքի նմանվող բան է»,- պնդեց Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ կա կոնկրետ ձեռագրի լուսանկար, որի տակ կա ստորագրություն եւ մարդիկ ուզում են հասկանալ, թե արդյոք դա Արարատ Միրզոյանի ստորագրությունն է, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մարդիկ մեքենայի նկար են տեսնում, դուք գալիս հարցնում եք, թե դա իմ մեքենան, թե ոչ: Հետո մեկը գրում է, որ ես Դավիթաշենում կամ Վահագնի թաղամասում տուն եմ առել, մարդիկ էլ չեն ուզում դա լսել: Դա բամբասանքի ոլորտից է: Մարդիկ գործողություն են ուզում, ուզում են տեսնել, որ պետության առջեւ խնդիրները լուծումներ են գտնում: Մնացածը բամբասանք է, իսկ ես չեմ ուզում բամբասանքով զբաղվել»:

Տպել
Ամենաշատ