News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Facebook-ը եւ Instagram-ը ներկայացուցչություններ կբացեն Թուրքիայում` սոցիալական ցանցերի կարգավորման մասին հանրապետության նոր օրենքի համաձայն, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարարության ղեկավարի տեղակալ Օմեր Ֆաթիհ Սայիանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Գովազդի արգելքը մտցնելուց մեկ օր առաջ ես ուզում եմ մեր քաղաքացիներին տեղեկացնել լավ նորությունների մասին: Facebook-ը եւ Instagram-ը հայտարարել են, որ մեր երկրում ներկայացուցչություններ կբացեն՝ 7253-րդ օրենքի (սոցիալական ցանցերի կարգավորման մասին) համաձայն, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից»,- ասվում է Սայիանի հայտարարության մեջ:

Նոյեմբերին Facebook, Instagram, Twitter, YouTube, Periscope եւ TikTok սոցիալական ցանցերը 10 միլիոն թուրքական լիրայով (մոտ 1,2 միլիոն դոլար) տուգանվել էին Թուրքիայի իշխանությունների կողմից՝ երկրում իրենց ներկայացուցիչների մասին ժամանակին տեղեկատվություն չտրամադրելու համար:

Հուլիսին Թուրքիայի խորհրդարանը ընդունել էր սոցիալական ցանցերի կարգավորման մասին օրենք, ըստ որի՝ ավելի քան 1 միլիոն օգտագործող ունեցող մեծ սոցիալական ցանցերը պետք է ներկայացուցչություն ունենան Թուրքիայում, որի ղեկավարը պետք է լինի նրա քաղաքացին:

Թուրքիայի իշխանությունների կողմից վիրավորական եւ զրպարտիչ համարվող գրառումները առանց դատարանի որոշման պետք է հեռացվեն 48 ժամվա ընթացքում: Եթե բովանդակության հեռացման եւ սոցիալական ցանցերի ներկայացուցիչների նշանակման պահանջները չբավարարվեն, մեծ տուգանքներ կսահմանվեն, ինչպես նաեւ նախատեսված են թրաֆիքի զգալի կրճատումներ: Օրինագիծը պահանջում է, որ ընկերությունները իրենց թուրք հաճախորդների բոլոր տվյալները պահեն Թուրքիայի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ