News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հսկայական փչովի կերպարը, որը պատկերում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ որպես փամփերսով զայրացած նորածին, որի ձեռքին հեռախոս է, այժմ Լոնդոնի թանգարանի հավաքածուի մի մասն է, հաղորդում է Gazeta-ն՝ հղում անելով CNN-ին:

Վեց մետրանոց օդապարիկը ստեղծվել է Մեծ Բրիտանիա Սպիտակ տան ղեկավարի ժամանումից առաջ։ Լոնդոնի երկինք փչովի կերպարին առաջին անգամ բաց են թողել 2018-ին՝ ի նշան Միացյալ Թագավորություն Թրամփի այցի դեմ բողոքի: Այն այժմ ցուցադրվելու է քաղաքային թանգարանում՝ Բրիտանիայի մայրաքաղաքում հասարակական բողոքների հետ կապված այլ ցուցանմուշների հետ միասին:

«Հուսով ենք, որ թանգարանում այս «երեխան» կհիշեցնի այն ժամանակները, երբ Լոնդոնը հանդես էր գալիս Թրամփի դեմ, ինչպես նաեւ կհուշի նրանց, ովքեր տեսնում են նրան, թե ինչպես կարող են շարունակել պայքարը ատելության քաղաքականության դեմ»,- հայտարարել է «Փոքրիկ Թրամփ» կերպարը ստեղծող թիմը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ