News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ վերջնական ընթերցմամբ հավանություն տվեցին գործող օրենքներում կատարված մի շարք օրենսդրական փոփոխությունների:

Դրանց թվում են՝

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին (կողմ՝  84, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 2),

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (կողմ՝ 101, միաձայն),

Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (կողմ՝ 87, միաձայն),

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 83, միաձայն),

Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (կողմ՝  86, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 2),

Քաղաքացիական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 115, միաձայն),

«Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 85, միաձայն),

«Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին» եւ կից օրենքներում օրինագծերի փաթեթը (կողմ՝ 88, միաձայն),

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 83, միաձայն),

«Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը (կողմ՝ 86, միաձայն),

«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 86, միաձայն),

«Պետական ծառայության մասին» սահմանադրական օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 84, միաձայն):

Դրանից բացի, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին՝

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 101, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1),

«Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծին (կողմ՝ 84, միաձայն),

Դատական օրենսգրքում եւ կից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 85, դեմ՝ 18),

Դատական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին (կողմ՝ 84, դեմ՝ 22, ձեռնպահ՝ 3),

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում եւ կից օրենքներում օրինագծերի փաթեթին (կողմ՝ 84, դեմ՝ 16, ձեռնպահ՝ 4):

Դրանից բացի, Ազգային ժողովը վավերացրեց մի շարք միջազգային համաձայնագրեր եւ կոնվենցիաներ: Դրանց թվում են՝

«Ռադիոակտիվ աղբյուրների փոխանցման հարցում Անկախ պետությունների համագործակցության միջեւ տեղեկատվական համագործակցության մասին» համաձայնագիրը (կողմ՝ 88, միաձայն),

«Ազատազրկության հետ չկապված պատժի կրման իրականացման լիազորությունների փոխանցման մասին» ԱՊՀ նանդամների կոնվենցիան (կողմ՝ 87, միաձայն),

«Երեխայի իրավունքների մասին» Կոնվենցիայով տեղեկությունների փոխանցման կարգի մասին ֆակուլտատիվ արձանագրությունը (կողմ՝ 85, միաձայն),

Մահապատժի կիրառումը չեղարկող «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» Միջազգային հռչակագրի երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությունը (կողմ՝ 88, միաձայն):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ