Այս փաստաթղթով նախատեսվում է իրավական դաշտի ստեղծում, որը կկարգավորի հարաբերությունները, որոնք առաջանում են՝ կապված ԵՏՄ ապրանքային նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանման եւ օգտագործման հետ: Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին» պայմանագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը:
Պայմանագրի համաձայն՝ ապրանքային նշանների եւ անվանումների իրավական պահպանությունը գործելու է Եվրասիական միության ամբողջ տարածքում:
Դրանից բացի, փոխնախարարն ընդգծեց, որ պայմանագիրը հնարավորություն է ընձեռում ապրանքային նշանի կամ ծագման տեղանվան գրանցման հայտ ներկայացնել ցանկացած ազգային արտոնագրման գերատեսչությունում, որից հետո վերջինը կիրառել ԵՏՄ ամբողջ տարածքում: «ԵՏՄ ապրանքային նշանների եւ ապրանքների ծագման տեղանունների մասին պայմանագիրը ստորագրվել է 2020 թվականի փետրվարի 3-ին Մոսկվայում»,- հավելեց Սիմոնյանը: