News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Միջադեպ տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ժամանակ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին դատախազների բացարկի մասին: Որպես հիմնավորում դատախազ Գեւորգ Բաղդասարյանի բացարկի համար՝ նշվել է անցած տարի մայիսի 8-ին նրա հայտարարությունը: Պարզաբանելով իր դիրքորոշումը՝ Բաղդասարյանն ասաց, որ մեծ հարգանքով է վերաբերվում Շուշին ազատագրողների հանդեպ, սակայն դա գործընթացի հետ կապ չունի:

«Շուշիի վիճակը կապ չունի գործընթացի հետ: Դա պարզ կլինի, երբ մենք հրապարակենք մեղադրական եզրակացությունը: Այնտեղ չկա հիշատակում Շուշիի մասին: Ես երբեք չեմ պաշտպանել հանձնողներին»,-ասաց Բաղդասարյանը:

Այդ ժամանակ արձագանք հնչեց, ակնհայտորեն, նախկին նախագահ Քոչարյանի կողմից: «Ե՞ս եմ հանձնել: Հարգելի դատավոր, ես պարզաբանում եմ պահանջում: Ո՞վ ասաց, որ ես եմ հանձնել: Խնդրում եմ պարզաբանել եւ փաստեր ներկայացնել»,-հայտարարեց դատախազը:

Առանց բարձրախոսի եւ քիչ լսելի արձագանքը կրկնվեց: «Պարո՛ն Քոչարյան»,-փորձեց սկանդալին վերջ դնել դատավորը:

«Դու հանձնողներից մեկն ես»,-արդեն բարձրաձայն կրկնեց նախկին նախագահը:

«Ի՞նչ է նշանակում հանձնողներից մեկն ես»,-ձայնը բարձրացրեց Բաղդասարյանը:

Դատավորը, ով եւս ձայնը բարձրացրեց, պահանջեց դադարեցնել լեզվակռիվը:

«Ի՞նչ է նշանակում՝ ես հանձնողներից մեկն եմ»,-բղավեց դատախազը:

Դատավորը լեզվակռիվը դադարեցնելու համար ընդմիջում հայտարարեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ