News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հունվարի 19-ին, հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով միայն Երևանում տեղի է ունեցել մոտ 200 ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Նշված ավտովթարներից 7-ի դեպքում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հիվանդանոցներ են տեղափոխվել քաղաքացիներ, իսկ մնացածը եղել են նյութական վնասներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:30-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում՝ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան դիմաց, բախվել են Toyota մակնիշի 010 HH 11 համարանիշի, Toyota մակնիշի 71 AA 888 համարանիշի, Renault մակնիշի 787 AM 61 համարանիշի և Opel մակնիշի 36 OM 371 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ վթարի պատճառը եղել է ճանապարհից չհեռացված ձյունը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota մակնիշի 010 HH 11 համարանիշի ավտոմեքենան պատկանում է նախկին Հանրապետական, քվոտայով պատգամավոր անցած, հետո արդեն «Իմ քայլը» պատգամավոր Շիրակ Թորոսյանին: Renault-ն էլ հաշվառված է «Վեոիլա Ջուր» ընկերության հաշվեկշռում: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ