News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումն ինքնին կարող է դառնալ Հայաստանի անվտանգության երաշխիքը: Այս մասին Ազգային ժողովի հունվարի 20-ի նիստում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հնարավոր ռիսկերի վերաբերյալ պատգամավորների հարցին:

Նրա խոսքով՝ տնտեսական եւ տրանսպորտային ապաշրջափակման դեպքում չկան աննշան տարրեր, որոնք կարելի էր հաշվի չառնել:

«Բայց այս ճանապարհով անցնելու համար պետք է ձեւավորվի այս հարցերի քննարկման հարթակ: Կստացվեն ազդակներ, կձեւավորվեն «հակաազդակներ», որպեսզի վերջիվերջո հնարավոր լինի ապաշրջափակել տնտեսությունն ու տրանսպորտը»,- ասաց Գրիգորյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ հարցը պետք է լուծում ստանա: Այս հարցի լուծումը, ինչպես նշեց Գրիգորյանը, ինքնին կարող է դառնալ անտանգության երաշխիք, բայց եթե այն ճիշտ լինի։

Նա ընդունեց իրավաբանական եւ տնտեսական վերլուծությունների, ինչպես նաեւ ռիսկերի գնահատման առումով խնդիրների առկայությունը: Այնուամենայնիվ, ըստ նրա, այս բոլոր խնդիրները պետք է քննարկվեն, քանի որ դրանք դեռ լուծված չեն:

«Պատրաստ տարբերակներ դեռ չկան: Քննարկումների փուլը նույնիսկ չի սկսվել»,- նկատեց փոխվարչապետը:

Նա նաեւ հիշեցրեց, որ ամսվա վերջին տեղի կունենա առաջին հանդիպումը, որի ընթացքում պարզ կդառնան այս քննարկումների կանոնակարգը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը դեռեւս չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթը՝ բանտարկյալների ու պատանդների վերադարձի մասով: Որտեղից Հայաստանի իշխանություններին այդքան վստահություն, որ Ադրբեջանը կկատարի տնտեսական պայմանավորվածությունները, հայտնի չէ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան 2020-ի Ադրբեջանի ագրեսիան անվանել է «հնարավորություն» խաղաղության և կայունության համար
Նրա խոսքով, կողմերը պայմանավորվել են խորացնել Թուրքիայի հաջող համագործակցությունը Ադրբեջանի և...
Երևանի և Բաքվի միջև միմյանց դեմ միջազգային դատական ​​հայցերը հետ կանչելու համաձայնություն չկա. Միրզոյան
Քննարկվում են տարբեր տարբերակներ...
Դպրոցներ կային՝ մեզ ագրեսիվ դիմավորեցին, մի տեղ ասացին՝ կարող ա դուք մուսուլման եք. զոհվածի հայր
Մենք 7 հոգանոց տարբեր խմբեր էինք կազմել, որպեսզի այցելենք դպրոցներ, սակայն…
Այս պահի դրությամբ 23 մարդ դեռեւս պահվում է անազատության մեջ Բաքվում. Արարատ Միրզոյան
2023 թվականի հենց առաջին օրից մենք արդեն ունենինք շատ կոնկրետ իրավիճակ՝...
«Փաշինյանը 2018–ին խոստացել էր վերադարձնել տարածքները».Ալիև
«Բայց, ցավոք, 2019-ին Հայաստանի նոր ղեկավարությունը բացարձակապես անընդունելի առաջարկներ արեց»․․․
Զոհված զինծառայողների ընտանիքները փոխնակ մոր ծառայությունից կարող են օգտվել նաև 2-րդ անգամ, եթե ընտանիքում կա 2 զոհված
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում ընդլայնեց զոհված...
Ամենաշատ