News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը ձեռնարկել է բոլոր կարեւոր գործընթացներն ու քայլերը գերիներին վերադարձնելու համար: Այս մասին ԱԺ նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պատասխանելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ճակատագրի հետ կապված «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին:

Նախարարի խոսքով՝ Հայաստանում մշտապես քննարկումներ են ընթանում, հայտարարություններ հնչեցվում, որոնք նպատակ ունեն թերագնահատել այդ գործընթացում կառավարության դերը:

«Քարոզչություն է ընթանում, թե, իբր, կառավարությունն անգործ է եւ նախաձեռնությամբ հանդես չի գալիս: Այն դեպքում, երբ բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են»,-վստահեցրեց Բադասյանը:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ