News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Դուք թեեւ գնում էիք Մոսկվա՝ հայտարարելով, որ մեր առաջնահերթությունը գերիների վերադարձի հարցն է, բայց որեւէ ձեռքբերում մենք չունեցանք, ինքն ապացուցում է, որ այս կարեւոր թեմայում դուք Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ունակ չեք լինելու այլեւս պաշտպանել ՀՀ շահերը, ըստ այդմ ինչու եք շարունակում պաշտոնավարել եւ ինչու չեք հեռանում: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Բավականին երկար տարիներ Հայաստանից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում: Հիմա պարզապես պարզ է, որ գերիների թիվը մեծ է: Բայց եթե այդ տրամաբանությմբ նայենք, այդ ողջ ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ Հայաստան չեն վերադարձվել, քան նքոյեմբերի 9-ից հետո: Հիմա հարցը հետռեւյալն է, ինչու այս դահլիճում այդ հարցը այդ երկար տարիների ընթացքում չի հնչել: Ընդ որում, այդ հարցը միշտ եել է ՀՀ օրակարգում:

Երկար տարիներ ամենատարբեր ֆորմատներով եղել են հայ-ադրբեջանական բանակցություններ, ինչու մենք ամեն անգամ այդ հարցը չի հնչել, որ դուք գնացիք, չկարողացաք գերիներին վերադարձնել, հետեւաբար, ինչու հրաժարական չեք տալիս: Ինչու չի հնչել հարցը, որ այ դուք գնացիք բանակցեցիք, չկարողացաք Ղարաբաղի հարցը լուծել, ինչու հրաժարական չեք տալիս: Այ դուք գնացիք բանակցեցիք, ասոցացման պայմանագիրը չկարողացաք ստորագրել, ինչու հրաժարական չեք տալիս:

Պետք է հասկանանք՝ մենք ուզում ենք գերիները վերադառնա՞ն, թե՞ ուզում ենք գերիների չվերադառնալու վրա քաղաքական միավորներ շահենք: Կներեք, ես այս ողջ ընթացքում ես չեմ տեսել ընդդիմադիր դաշտից արված որեւէ գործողություն, որն առնվազն չխանգարի գերիների վերադարձին: Այո, շատ դժվար է 5 ճակատով պայքարել գերիների վերադարձի հարցի շուրջ»:

Նա հավելեց, որ այստեղ հարցեր են բարձրացվում, որոնք հնչեցնելու ձեւակերպումների արձագանքները մենք կտեսնենք. «Թվում է՝ մենք հարց ենք տալիս ճանապարհի անվտանգությունն ապահովելու համար, բայց իրականում հարց ենք տալիս էժան քաղաքական միավոր շահելու համար, որի արդյունքում այդ ճանապարհի գործունեության համար ձեւավորվում է շատ կոնկրետ վտանգ:

7-8 տարի Հայաստանից գերիներ են եղել Ադրբեջանում, բա խի՞ չէիք հարցնում այն ժամանակ: Ինչի՞ չեք ասում, որ գերի է եղել, որ 2.5 տարի սոցիալական հարթակներում խոսք էր գնում, որ այս-այս-այս մարդկանց ինչու կառավարությունը չի վերադարձնում: Այդ մարդկանց կառվարությունը վերադարձրել է: Նախկինում երբեք այդ ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ պնդմանը, թե իրենց իշխանությունն ի վիճակի չէ սպասարկել հայաստանի շահը. «Ես էլ ասում եմ, որ դուք որպես ընդդիմություն առավել եւս  ի վիճակի չեք սպասարկել Հայաստանի շահը, որովհետեւ դուք այս շեշտադրումներով եւ էժան միավորներ հավաքելու փորձով վտանգի տակ եք դնում գերիների կյանքը, անվտանգությունն ու առողջությունը: Պարտադիր չի, որ մենք գաղտնի բանակցությունների ամբողջ բովանդակությունընստենք այստեղից պատմենք»:

Գեւորգ Գորգիսյանը նկատեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրվել է փաստաթուղթ, որով գերիները պետք է վերադարձվեն. «Հիմա դուք ձեր ձեռք բերած պայմանավորվածությունը չեք կարողանում կյանքի կոչել: Այո, դուք այլեւս չեք կարողանում սպասարկել Հայաստանի պետական շահը: Դուք ՌԴ մեկնելիս ասել էիք, որ դա ձեր առաջնահերթությունն է եւ դրան չեք կարողացել հասնել: Երբ եղել է գերիների հարց, մենք այդ հարցը բարձրացրել ենք: Բոլոր ձախողումները բերեցին նրան, որ 2018-ին եղավ հեղափոխություն: Հիմա դուք ուզում եք ձեր ձախողումները ուրիշների ձախողումներով կամ թերացումներով արդարացնե՞լ: Դուք հենց ձեր նշած էժան բալեր հավաքելով փորձելով ռեյտինգ պահել, դեմ եք գնում Հայաստանի շահերին»,-ասաց ԼՀԿ-ական պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Այսինքն ձեր պնդումն այն է, որ գերիներն այլեւս չեն վերադառնալո՞ւ, որ գերիների հարցը փակված է, վերջ, էլ չի քննարկվո՞ւմ, որ այդպիսի պրոցես չկա, պարտավորություն չկա՞: Եթե դուք այդպես եք ասում, առավելեւս դուք շատ վատ դերակատարում ունեք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ