News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում գտնվող հայ գերիների մասին մանրամասների հանրային քննարկումը միայն վնասում է նրանց հայրենիք վերադառնալու գործընթացին: Այդ մասին հունվարի 20-ին կայացած ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանի հարցին:

Վարչապետի հավաստիացմամբ՝ նա ուշադիր լսում է գերեվարված քաղաքացիների բարեկամների դիրքորոշումը: «Ես լսում եմ, ինչ են նրանք խոսում, ես գիտեմ՝ ինչի մասին են մտածում, ես գիտեմ՝ ում են մեղադրում: Երբ մենք որոշում ենք օրակարգը, դա միայն նշանակում է, որ այդ հարցը կա մեր օրակարգում, քանի դեռ լուծված չէ: Դա նշանակում է, որ մենք ամեն օր աշխատում ենք այդ հարցը լուծելու ուղղությամբ: Մենք համոզված ենք, որ այդ թեմայի մանրամասների հանրային քննարկումը որեւէ օգուտ չի տա, այլ միայն վնաս կհասցնի»,-համարում է Փաշինյանը:

Վարչապետը հավելել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է, որ գերիներին անհրաժեշտ է վերադարձնել՝ հավելելով, որ հայկական կողմը հետեւողական կերպով կպահպանի եւ կհետեւի այդ պայմանի կատարմանը: «Ռուսաստանի Դաշնությունը լիովին սատարում է այդ դիրքորոշումը»,-նշել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ