News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում որոշում է կայացվել Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակել Հովհաննես Հարությունյանին:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով եւ «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հովհաննես Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,-ասված է որոշման մեջ:

Հովհաննես Հարությունյանը նախ շնորհակալություն հայտնեց իրեն տրված վստահության համար: «Մեծ պատիվ է ստանձնել Շիրակի մարզպետի պաշտոնը, ծառայել Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին, մանավանդ այս դժվարին ժամանակներում»,-ասաց նա և ներկայացրեց իր կենսագրությունը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Հովհաննես Հարությունյանը նախկինում բարձր պետական պաշտոն զբաղեցրել է և եղել է առողջապահության նախարարի տեղակալ:

Նշենք, որ այսօրվա կառավարության նիստում Տիգրան Պետրոսյանն ազատվել էր Շիրակի մարզպետի պաշտոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ