News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Ինչպես այլ մտքերը, այնպես էլ գերիներին վերադարձնելու կապակցությամբ վարչապետի կարծիքը փորձում են հանրությանը ներկայացնել այլ երանգներով: Այս մասին հունվարի 21-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմում դեռեւս երբեք այսքան գերիներ եւ պահվող անձինք չեն եղել: «Տրամանաբանական է, որ այս դեպքում խոսքը ոչ թե գերիների թվի, այլ նրանց հայրենիք վերադարձնելու գործընթացի տեւողության մասին էր: Վարչապետը հենց դա էր ուզում շեշտել իր երեկվա ելույթում: Այո, իսկապես, մեզ մոտ դեռեւս երբեք այսքան գերիներ տուն չեն վերադարձել»,- ասաց Բաղդասարյանը:

Նա նշեց, որ որոշակի քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում եւ իրավական պլատֆորմի հաշվին մեխանիզմներ են ստեղծվել, որոնց մասին առայժմ ոչ մի բան չի հրապարակվում: Այդուհանդերձ, նա հավաստիացրեց, որ ռազմագերիներին վերադարձնելու հետեւողական գործընթացը շարունակում է իրականացվել:

Հիշեցնենք, որ վարչապետը երեկ խորհրդարանի ամբիոնից ելույթ ունենալիս կատարել էր մի շարք օդիոզ հայտարարություններ: Նա, մասնավորապես, հայտարարել էր, որ վերջին մի քանի տարիներին երբեք Հայաստան չեն վերադարձվել այդքան մեծ թվով գերիներ, ինչպես իր իշխանավարման ժամանակ: Վարչապետի խոսքով՝ այս բոլոր տարիներին Ադրբեջանում եղել են Հայաստանից գերիներ, սակայն նրա համար անհասկանալի պատճառներով այդ հարցը երբեք չի դարձել խորհրդարանական ընդդիմության կողմից ԱԺ-ում քննարկման թեմա: «Ադրբեջանի հետ տարբեր ձեւաչափերով բանակցություններ են վարվել, այդ ժամանակ նրա տարածքում գերիներ են եղել: Բայց ինչո՞ւ ոչ մեկը չի պահանջել իշխանությունների հրաժարականը»,- հարց է տվել Փաշինյանը՝ հավասարության նշան դնելով միավորների եւ հարյուրավոր գերիների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ