News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է, որ կմեկնի Մոսկվա եւ կպայմանավորվի հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու մասին, քանի որ այլ դեպքում նա ոչինչ չի ստորագրի: Սակայն չի կատարել խոստումը: Այդ մասին հունվարի 21-ին լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է ռուս լրագրող, «Իզվեստիա» թերթի խմբագրության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Գաբրիելյանովը:

Ինչպես նշել է ռուս լրագրողը, Փաշինյանը մեկնել է Մոսկվա, 47 ժամ բանակցել, դուրս եկել եւ հայտարարել, որ ամեն ինչ ստորագրել է: «Սակայն միեւնույն ժամանակ բողոքում է, որ գերիներին չեն ազատել»: Լսի՛ր, շան որդի, այդ դեպքում դու ինչո՞ւ ես մեկնել: Իսկ ես կասեմ: Քաղաքականության մեջ այդպես չի լինում, որ քեզ ասեն՝ «վերցրո՛ւ, դու լավ տղա ես»: Քաղաքականության մեջ ամեն մեկը պայքարում է իր տեղի համար, եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը գիտի այդ կանոնը: Նա պայքարում է սեփական շահի համար: Այո, նա ինչ-որ տեղ խաղում է, ինչ-որ տեղ բլեֆի դիմում, ինչ-որ տեղ շանտաժի ենթարկում Ռուսաստանին, սակայն նա խաղում է: Եւ ցանկացած քաղաքական պայքար դա է ենթադրում»,-ընդգծել է Գաբրիելյանովը:

Ելնելով վերոգրյալից՝ նա բնութագրել է Փաշինյանին՝ որպես «որպես վախկոտ նապաստակի», եւ այդ պատճառով նրա հետ ոչ մեկը հավասարի պես չի խոսում եւ չի պայմանավորվում:

Գաբրիելյանովի կարծիքով՝ խնդիրը կայանում է ոչ թե նրանում, որ Հայաստանն ուժ չունի, այլ նրանում, որ դրա իշխանությունը գրեթե ուժ չունի: «Ես հիացած չեմ նույն Քոչարյանով: Ես ձեզ անկեղծ ասեմ՝ նրա հետ ծանոթ չեմ, եւ երբեք չեմ տեսել: Սակայն ես հավաստիացնում եմ, եթե այդտեղ բանակցությունների ժամանակ հայտնվեր Քոչարյանը, ապա դա բոլորովին այլ կոնֆիգուրացիա կստանար: Չէ որ շատ բան է կախված կամքից»,-պարզաբանել է ռուս լրագրողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
24 անհայտ կորած զինծառայողների ընտանիքները եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշեց 2 ամսով երկարաձգել 44-օրյա...
ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի եզրահանգումները Ադրբեջանի կողմից՝ իր պարտավորությունների կատարման վերաբերյալ
ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոմիտեն 2024թ. մայիսի 10-ին հրապարակել է Ադրբեջանի կողմից ՄԱԿ Խոշտանգումների դեմ կոնվենցիայի ներքո...
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ