News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կատարը ոչ մի գործողություն չի ձեռնարկել Բահրեյնի հետ խնդիրները լուծելու համար՝ չնայած հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, ասել է Բահրեյնի արտգործնախարար Աբդուլլատիֆ Ալ Զայանին:

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը եւ Եգիպտոսը պայմանավորվել էին վերականգնել Կատարի հետ դիվանագիտական, առեւտրային եւ զբոսաշրջային կապերը, որոնք խզվել էին 2017 թվականին՝ Դոհայի կողմից ահաբեկչությանը սատարելու մեղադրանքների պատճառով, ինչը նա հերքում է:

Նոր գործարքը հաջորդում է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի եւ Քուվեյթի վարչակազմի միջնորդական ջանքերին:

«Կատարը Ալ-Ուլայում (Սաուդյան Արաբիա) կայացած գագաթաժողովից հետո Բահրեյնի հետ խնդիրները լուծելու վերաբերյալ ոչ մի նախաձեռնություն չի ցուցաբերել»,- ասել է Զայանին՝ չմանրամասնելով իր խոսքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ