News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրապարակել է կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համապարփակ ռազմավարությունը՝ նախազգուշացնելով, որ իր վարչակազմին մի քանի ամիս է անհրաժեշտ համավարակի հետագիծը զգալիորեն փոխելու համար, հայտնում է The Hill-ը:

Նա նշել է, որ COVID-19-ի հետեւանքով մահացողների թիվը փետրվարին, հավանաբար, կգերազանցի 500 հազարը, իսկ վիրուսի դեմ ամերիկացիների պատվաստումը ամիսներ կտեւի: «Մենք այս խառնաշփոթի մեջ մեկ ժամում չենք հայտնվել, եւ ամիսներ կպահանջվեն ամեն ինչ շտկելու համար: Բայց մենք դա կհաղթահարենք»,- ասել է Բայդենը իր ելույթում:

Բայդենը հրապարակել է COVID-19-ի դեմ պայքարի ավելի քան 100 էջանոց ազգային ռազմավարությունը, որն ուղղված է պատվաստման արագացմանը՝ վիրուսի տարածման միաժամանակյա դանդաղեցմամբ դիմակների ավելի հաճախակի կրման, մեծ քանակությամբ թեստերի եւ հանրային առողջապահության այլ միջոցառումների հաշվին: Նա նաեւ 10 հրաման է ստորագրել՝ ուղղված հանրային առողջապահության ճգնաժամի մեղմացմանը:

Բայդենն այս նպատակով հայտարարել է, որ իր վարչակազմը Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալությանը (FEMA) հանձնարարել է սկսել պատվաստման հասարակական կենտրոնների ստեղծումը՝ ամբողջ երկրում մեկ ամսում պատվաստման 100 կենտրոն բացելու նպատակով:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները (CDC) նույնպես ծրագիր են գործարկելու տեղական դեղատների միջոցով պատվաստանյութերին հասանելիության ընդլայնման համար: Միաժամանակ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարությունը (HHS) աշխատելու է ավելի մեծ թվով բուժաշխատողների ներգրավման ուղղությամբ:

Բայդենը նպատակ է դրել իր նախագահության առաջին 100 օրում պատվաստել 100 մլն մարդու, որ սանձի վիրուսի սպառնալիքը, որն այսօրվա դրությամբ սպանել է ավելի քան 400 հազար ամերիկացիների:

Բայդենը մի քանի հրամաններ է ստորագրել, այդ թվում մեկը, որով դաշնային գործակալություններին հրահանգում է օգտագործել Պաշտպանական արտադրության մասին օրենքը (DPA) եւ այլ լիազորություններ վերացնելու համար COVID-19-ին արձագանքելու համար անհրաժեշտ առարկաների՝ ներառյալ բուժաշխատողների համար պաշտպանական հանդերձանքի, լաբորատոր սարքերի եւ պատվաստանյութերի արտադրության արագացման համար նյութերի դեֆիցիտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ