News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բաղդադի կենտրոնում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը», որի հետեւանքով զոհվել էր ավելի քան 30 մարդ, իսկ տասնյակ մարդիկ ստացել էին մարմնական վնասվածքներ, փոխանցում է AP-ն:

ԻՊ-ի հետ կապված վեբկայքում տարածված հայտարարության մեջ խմբավորումը նշել է, որ պայթյուններն «ուղղված էին ուխտադրուժ շիաների դեմ»: Հայտարարության մեջ նշված է, որ առաջին պայթյունը կատարել է Աբու Յուսեֆ ալ Անսարին, իսկ երկրորդը՝ Մոհամմեդ Արիֆ ալ Մուհաջիրը:

Նախօրեին պայթյունների հետեւանքով զոհվել էր նվազագույնը 32 մարդ, իսկ ավելի քան 100-ը վիրավորվել էր: Պաշտոնատար անձանց խոսքով՝ առաջին մահապարտ ահաբեկիչը աղմկոտ շուկայի մեջտեղում բարձրաձայն բղավել է, որ ինքը հիվանդ է, որի հետեւանքով նրա շուրջը բազմություն է հավաքվել, եւ այդ ժամանակ նա գործի է դրել պայթուցիկով իր գոտին: Երկրորդը պայթել է դրանից կարճ ժամանակ անց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ