News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհը բացելու պահանջով քաղաքացիներն առաջիկայում նույնպես Դրմբոնի օրինակով ճանապարհներ կփակեն՝ իրենց բողոքը իշխանություններին լսելի դարձնելու համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Շատ բնակիչներ Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի ինձ դիմել են, դժգոհություն են հայտնել ու նաեւ ասել են, որ պլանավորում են առաջիկայում փակել բոլոր հնարավոր ավտոճանապարհները եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի Հայաստանի իշխանությունը կարողանա, տեղից շարժվի ու բարձրաձայնի Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի հարցը»,- նշեց նա։

Պատգամավորի խոսքով՝ մինչ Հայաստանի իշխանությունները փաստաթղթեր են ստորագրում տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ, Արցախը մնում է շրջափակման մեջ։ Դա, հատկապես, խնդիրներ է ստեղծում այն քաղաքացիների համար, որոնք աշխատում են Արցախում եւ նախկինի փոխարեն պետք է մի քանի անգամ երկար ճանապարհից օգտվեն Արցախ հասնելու համար։

«Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Շատ մարդիկ Արցախում են աշխատում՝ հանքարդյունաբերության, շինարարության։ Նախկինում 80 կմ էր ճանապարհը, տեղ էին հասնում, հիմա 300-400 կմ պետք է անցնեն։ Սա օրհասական խնդիր է, օր առաջ պետք է բարձրաձայնվի։ Հետպատերազմյան շրջանում ամենակարեւոր խնդիրներից պետք է լինի Քարվաճառի ավտոճանապարհի վերագործարկումը։  Այդ հարցը պետք է բարձրացված լիներ միջպետական մակարդակով եւ պետական կառույցների կողմից, ինչը չի արվել»,- ասաց նա՝ նշելով, որ այս հարցի առնչությամբ պատրաստվում է գրությամբ դիմել ԱԳՆ։ 

Քաղաքացիները, ըստ պատգամավորի, պատրաստվում են փակել կարեւոր նշանակության ճանապարհներ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ արցախցիներն էին այս պահանջով փակել Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը, որտեղով ադրբեջանական մեքենաներ են անցնում դեպի Քարվաճառ ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ։

Պատգամավորը չցանկացավ մեկնաբանել Շուշիի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը՝ նշելով, որ Շուշին հայկական է, իր ամենասիրելի քաղաքներից։

Պատասխանելով հարցին՝ արդյոք պատասխանատվություն չի զգում պատերազմի եւ դրա հետեւանքների համար, պատգամավորը նշեց, որ ինքը պատասխանատվությունից թեեւ չի փախչում, բայց սովոր է պատասխանատվություն կրել այն բանի համար, ինչից տեղյակ է, այնինչ պատերազմում ընթացքում տեղի ունեցածն իր համար էլ բացատրություն չունի եւ այդ պատճառով է, որ իր դիրքորոշումն է հայտնել ու լքել իշխող խմբակցությունը։  

Թագուհի Թովմասյանը կարծիք հայտնեց նաեւ, որ ներկա քաղաքական գործընթացները ակնհայտորեն չեն կարող տանել վարչապետի փոփոխության։

«Երկու կողն էլ՝ իշխանությունը եւ ընդդիմությունը նահանջել են, ցավալիորեն պետք է շարունակենք մեր ունեցած իրավիճակում»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ