News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանում դատական բարեփոխումների համատեքստում անհրաժեշտ աշխատանք չի տարվել: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Գոռ Գեւորգյանի հարցին, ով հետաքրքրվեց նրանից, թե արդյոք իր գաղափարներն ու դատական բարեփոխումների մասին պատկերացումները համապատասխանում են ներկայիս խորհրդարանական համակարգին:

Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակում խորհրդարանական կառավարման համակարգը խնդրահարույց է Հայաստանի համար:

Պատգամավորը նաեւ հարցրեց, թե երբ, ըստ Ջհանգիրյանի, Հայաստանում դատական համակարգի բարեփոխումներ կարվեն, երբ այն անկախ կդառնա, հատկապես եթե հաշվի առնենք այն փաստը, որ հանրությունը դրան սպասում էր վերջին 2,5 տարում:

«Ես չեմ կարող նման կանխատեսումներ անել, սակայն ես պետք է հարցնեմ ձեզ, թե ե՞րբ ԱԺ-ն կսկսի այդ բարեփոխումները: Ազգային ժողովը մի անգամ՝ օրենքին եւ Սահմանադրությանը համապատասխան, ինձ ուղարկել է ինչ-որ հանձնաժողով աշխատանքի, սակայն ես նկատել եմ, որ ո՛չ ես, ո՛չ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք չունենք օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ»,-հարցին հարցով պատասխանեց Ջհանգիրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ