News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախքան առողջապահության եւ կրթության ոլորտներում ԱԱՀ-ով հարկման վճարումից ազատվելու հարցով արտոնությունների կրճատման մասին խոսերը պետք  է նախ գնահատել հնարավորություններն ու զարգացման պոտենցիալն ու հետո միայն ներդնել հարկման նոր համակարգ: Այս մասին ասաց «Հարկատուների պաշտպանություն» ՀԿ ղեկավար Փայլակ Թադեւոսյանը:

Նրա խոսքով՝ կարեւոր է հասկանալ, օրինակ, հարեւան երկրների համեմատ ծառայությունների գնային տարբերությունը:

«Նույնը վերաբերում է նաեւ շրջանառության հարկման եւ միկրոձեռնարկատիրությունների արտոնյալ հարկման համակարգերի վերանայման ձգտմանը: Այստեղ նաեւ անհրաժեշտ է գնահատել ռիսկերն ու կշռադատված որոշումներ կայացնել: Հօգուտ հարկային ճեղքվածքի աճի  ցանկացած վերանայում հանգեցնում է նրան, որ բիզնեսը սկսում է տեղավորվել այդ շրջանակում, ստվերային տնտեսությունն առավելություններ է ստանում, բարեխիղճ տնտեսվարող սուբյեկտները կորցնում են մրցունակությունը»,-նշեց Թադեւոսյանը:

«Ընդ որում, ոչինչ չի խոսվում կրթական բարեփոխումների մասին, դրա փոխարեն բնակչության եկամուտների նվազեցման ֆոնին, ըստ էության, աճում է դրա գինը: Բացի այդ, կարեւոր է կանխատեսելիությունը , պետք է նշմարել հարկային փոփոխությունների գործողության ժամկետները: Առաջին հերթին, պետությունը պետք է հայտարարի տնտեսական ուղղությունների առաջնահերթությունների մասին, եւ դրանից ելնելով հարկային քաղաքականություն մշակի, այլ ոչ թե մի հարկատուին ազատի, մյուսին՝ ոչ, ծնելով անարդարության զգացում»,-հավելեց փորձագետը:

Նշենք, որ այս տարի ակնկալվող հարկային ճեղքվածքը նվազեցնելու նպատակով կառավարությունը մտադիր է սահմանափակել ԱԱՀ-ով հարկման ազատման արտոնությունները առողջապահական եւ կրթական ոլորտներում: Բացի այդ, կառավարությունը մտադիր է վերանայել շրջանառության հարկման եւ միկրոձեռնարկությունների արտոնյալ հարկման համակարգերը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ